Այս էջը սրբագրված է

աջու ջեբումն ու տանում դնում մի ծովի ափի, որ ժաժ գա թե չէ` ծովն ընգնի։ Ինքն էլ ձիուն օզանգու ա տալիս ու ճամփա ընգնում դպա Հյուրի֊մալաքի ամարաթը։

նա իր գլխի անցվանքը չիմ պատմում ա, ուզում ш, որ ախչկա հետ պսակվի։ Հմա ախչիկը չի ուզում։

— Ես ուզեի իգիթի հետ ապրել, նամարդի հետ գործ չունիմ։ Դու որ քու մոր աչքերը քո ձեռովը հանել ես, դու կարալ չես ախչիկ սիրել. պետք ա գնաս օխտը տարի երգիր-երգիր ման գաս, աշուղութին անես, մեղքերդ լվանաս, որ ես քեզ ուզեմ։

— Դե լա՛վ, մի մատնուք տո՛ւ քու մատիցը, որ իմանամ դու ինձ մտիցդ չես գձելու,— ասում ա տղեն էրտասունքը աչքերումը։

Ախչիկը հանում ա իր մատիցը մի մատնուք ու տալիս ա նրան: Տղեն մատնուքը դնում ա իր մատը։ Հանում ա իր թուր ու ղալխանր, վեր ա դնում նեաուանեղը, հանում իր շորերն ու հագնում մի ձնգլատորած ըղքատի շորեր, մի սազ ուսը գձում ու ընգնում աշխար֊աշխար։ Ախչկան ասում ա, որ` թե վրա օխտը տարին էն օրվա օրը եդ գա` եդ գա, թե չէ` թո՛ղ ծնգնահաց տա, իմանա որ նա մեռած ա։

Տղեն սաղ աշխարքը ոտի տակն ա անում, էլ քաղաք չի թողնում. էլ գեղ չի թողում, հեչվելը օխտը տարին թմամում ա։ Ախչիկը ճամփա ա պհում, ճամփա պհում, աչքը ճամփին ջուր ա կտրում, իր նշանածը գալիս չի։ Օխտը տարին թմամում ա, անց ա կենում մի օր, անց ա կենում վրա երկուսը, նշանածը կա ո՛չ ու կա ո՛չ։ Ախչիկը ծնգնահաց ա հազիր անում, կանչում ա իր մհալի աղկատնուն, քոռերին, քաչալնուն։ Վրա իրեք օրը սուփրեն բաց են անում, նստում։ Հենց ողորմաթաս խմելու վախտը որ գալիս ա, տենում են տուն մտավ մի խեղճ անշլակտար աշուղ։ Էն սհաթն և ետ նրան նստացնում են ու փլավ դնում ըղաքին։ Նա փլավի կեսն ուտում ա ու մատիցը հանում ա իր նշանածի մատնուքը, դնում փլավի տակին ու տալիս ասչուն։

— Տարե՛ք, տվեք թգավորի ախչկանն ու ասեք, որ չիմ ուտե, միջին մի հատ բրինձ չի թողու։

Ասչին տանում ա տալիս թգավորի ախչկանը, ասում ա, որ չիմ ուտե, միջին մի հատ բրինձ չի թողու։

Ախչիկն ուտում ա, ուտում, եբ պրծնելու վրա ա ըլում, մին էլ տենում ա` մի բան ա պսպղում ամանումը։ Վեր ա ունում, տենում իր մատնուքը։ Էն սհաթն ևետ կանչել ա տալիս իրան կուշտը էդ ղարիբ աշուղին։ Եբ աշուղին տենում ա' ճնանչում ա նրան ու