Ըրիգունը մթնըմ ա թե չէ, թաքուն եդ ա գալի, բաղը դռան ըղաքին ա ըլըմ, ձին ընդի կապըմ ա, ինքը փասարը պհըմ։ Հլե մին էլ տենըմ ա՝ էն մարջ ունող տղեն էկավ, արխեյին գնաց, ոնց որ սովոր ըլի, մտավ տեղը։ Եդնա տեղիցը թուրքեվար ասըմ ա.— Յախշի բախ, գյորեր սան (լավ մտիկ արա, տենըմ ես)։
Էնա էդ տղեն մարջը տանըմ ա։ Էդ եղատարն ըսկի տուն էլ չի գնըմ, ձին էլ նհե կապած թողըմ ա (քար ընկնի նրա գլխին), հլե նհե դառդակ վի ա կենըմ, գնըմ ա։
Գնըմ ա տենըմ, որ մի կնիկ էլ, անդեր կնիկ ա ըլըմ, դառ ու դառտակ նստած։
Ասըմ ա.— Դուն ինձ կնիկ, ես քի մարթ։
Եդնա էն թազա կնգա հետ մսլահաթ են անըմ, ասըմ ա.— Գնամ մի տեղով, բալի փող աշխատեմ։
Գնըմ ա։ Տենըմ ա՝ հրես մի էրկու մարթ էլ են գնըմ։
Ասըմ ա.— Ո՞ւր եք գնըմ։
Ասըմ են.— Գնըմ ենք ըշխատելու։
Ասըմ ա.— Դե էրկուսը չըլինք, իրեքն ըլինք։
Վի են կենըմ, գնըմ են։ Ըշխատըմ են։ Էն էրկուսն իրանց ըշխատանքն ուտըմ են, նա ղայիմ պհըմ ա։
Եդ գալու վախտը՝ ճամփումն ասըմ ա.— Հլա էկեք տենանք՝ ամենքս ինչքան ենք ըշխատել։
Էնա տենըմ ա, որ նհանք մի բան էլա պհել չեն։
Նհանք տենըմ են, որ իրանք սևերես են գնըմ, մսլահաթ են անըմ, ասըմ են.— Բա սա փող տանի, մենք դառդակ, ու սա մեզ վրա ծիծաղի՞։
Մի ծառի տակի ոտը կտրըմ են, փողը խլըմ, իրանք գնըմ են։
Էն կնիկը գալիս ա հարցնում, ասըմ ա.— Բա իմ մարթն ի՞նչ էլավ։
Ասըմ են.— Նա ջոգ ճամփով գնաց, մենք՝ շոգ, մենք ի՞նչ գիդենք՝ ինչ էլավ:
Լաց֊ղիամաթ անըմ ա.— Ա սևասրտեր, բա ձեզ հետ գնաց, ի՞նչ էլավ իմ մարթը (նաչարն անշաղ մի մարթ էր ճարել)։
Ասըմ են.— Տեհել չենք։
Էն նաչարն էլ էն ծառի տակին լաց, ղիամաթ անըմ ա, մխկըտըմ ա, մխկտըմ ա, մնըմ ընդի։
Մի սելվոր գնալիս ա ըլըմ, ասըմ ա.— Ձեզ մատաղ ըլիմ, էսա ես էլ կարալ չեմ իմ տուն գնամ, ինձ գոնյա մի ըշխարի վրա էլա տարեք, բալքի մի ապրուստ գդնում։