Այս էջը սրբագրված է

Տանըմ են մի ըշխարըմը վե բերըմ։ Ընդի նա մի դուքան ա բաց անըմ, օքութ ա անըմ, կնգանն էլ բերըմ ա կուշտը, տհե ապրըմ են։

Շատ են կենըմ, քիչ, էն ոտը կտրողնին եդ քյասիբանըմ են, գնըմ են էն քաղաքը, էն ոտը կտրած մարթի դուքանում նոքար են դառնըմ։ Իրանք ճնանչըմ չեն, համա դուքանչին էլ, իրա կնիկն էլ ճնանչըմ են։ Բան չեն ասըմ։

Մի իրեք տարի կենըմ են, եդնա ասըմ են.— Դե մեր հախը տուր մենք գնանք։

Կնգանն ասըմ ա.— Գնա էդ մարթկերանց հախը տու, թող գնան։

Կնիկը գնըմ ա հախներուն բոլ-բոլ տալիս ա, հետներուն գուլպա գորձելով տանըմ ա չկել քաղաքի ղրաղը՝ ճամփու դնըմ։

Ընդի ասըմ ա.— Բա ըմաչեիք ո՞չ, որ փողի հմար իմ մարթի ոտը կտրեցիք, հմի էլ էկել եք եդ նրա դուռը նոքարութին անըմ։

Ասըմ են.— Թե մենք խարաբ ըլինք, էս գեդինը ճղվի— մենք մեչն ընգնինք։ Հլե մին էլ էն կնիկը տենըմ ա, որ գեդինը ճղվեց, նրանք մեչն ընգան, եդ գեդինը իրար էկավ։

Գալիս ա մարթին ասըմ ա։

Մարթն ասըմ ա.— Էս իրեք տարի ա՝ ես ասի ոչ, դու խի՞ ասեիր, ջհանդամն իրանց գլուխը, թող իրանց քուլփաթն էլա պհեին։

Կնիկն ասըմ ա.— Շատ էլ լավ արի, վայ տամ նրանց գլխին, թող նրանց կնանիքն էլ ինձ նման յանա-յանա ճամփա պհեն։

Ամեն գեշ մարթի հմար էլ տհենց գեդինը ճղվիլ տի՝ մեչն ընգնի, որ աշխարը հլալվի։