Այս էջը սրբագրված է

Մերը շատ ա դեմ ըՆգնըմ, հմա դե թաքավորից վախըմ են, տալիս են։

Տղին տանըմ են, որ մորթեն:

Տղեն ասըմ ա.— Էս չախին ինձ մորթիլ մեք, ըռավոդը կմորթեք։

Թաքավորը տղին տալիս ա մի մարթի, ասըմ ա.— Պհե, ըռավոդը կբերես մորթեմ։ Հմա ասըմ ա, որ փախչի, մի բան ըլի, քիանի կուզեմ։

Որ տանըմ ա տուն հա, տղեն ասըմ ա։— Ինձ մորթիլ տին, արի քի մի բան ասեմ, վախիս ոչ, քի ես քոմագ կանեմ, քու լավութենիցը դուս կգամ եդնա, արի ինձ լսե, ձեր գեղըմը մի տղա ա մեռել էրեգի, իմ կապսի ու չափսի տղա ա, գնանք բերենք իմ տեղը դնենք։ Որ գա ասե.— Խի՞ ա մեռել։ Ասա.— Վախիցն ինքը սիրտը գնաց, էլ եդ չեկավ։

Թհենց են անըմ։

Ըռավոդն ասըմ են.— Տղեն բի։ Ասըմ ա.— Իմացավ, որ մորթիլ տին, վախիցը չորացավ։

Էնա տանըմ են, էդ մեռածի թոք ու ջիգյարը հանըմ են, ուտացնըմ են ախչկանը (կրակ ուտե նա) ախչիկը վի ա կենըմ։

Էն տղեն գնըմ ա ձուգն ա բռնըմ, բերըմ ա թաքավորի դռանը ղի տալի.— Ձուգն եմ ծախըմ, ձուգն եմ ծախըմ։

Ախչիկն ասըմ ա. —Թե էք ա, կառնիմ, թե որց ա՝ առնիլ չեմ:

Տղեն էլի ծիծաղըմ ա, թե.— Ձգան էքն ու որցը ո՞րն ա։

Ախչիկն էլ եդ հորն իմաց ա տալի, թե.— Ասըմ եմ էդ տղին կորցրու էլի, նա իմ ամեն ասած բանի վրա ծիծաղըմ ա։

Թաքավորն ասըմ ա.— Ես քու գլուխը տալ պտիմ։

Տղեն ասըմ ա.— Իրեք խոսկ տիմ ասիլ, եդնա տալիս ես՝ տուր։

Ասըմ ա.— Ասա՛։

Ասըմ ա.— Մի մարթ ու կնիկ են ըլըմ, քանի ըրեխա են ունենըմ, ղուշը գալիս ա ուտըմ։ Մի օր էլ դուռ ու ակոշկա փագըմ են, գնըմ են հրսանիք։ Տանը մենակ կատուն ա մնըմ։ Ղուշը եդ տեղ ա գդնըմ, տուն ա մտնըմ, որ ըրեխին եդ ուտն։ Կատուն ղշին խեխտըմ ա, ինքն էլ արնաթաթախ ա ըլըմ, ղշին ընդի վեր ա ածըմ։ Նրանք որ տուն են գալիս հա, կատուն գնըմ ա նրանց ոտներովն ընգնըմ։ Կատվին որ արնըմը շղաղված տենըմ են, հե գիդենըմ են՝ ըրեխին կերել ա, տալիս են՝ սպանըմ։ Եդնա տենըմ են՝ ըրեխեն սաղ ա, ղուշն էլ ընդի սպանած։

Հմի ինչքա՞ն դարդ կանեին էդ կատվի հմար, որ իրանց ըրեխին ազատել ա։