Այս էջը սրբագրված է

Մի մարթ էլ ղշահապկեն լիգը ոսկի ա տանելիս ըլըմ, թազին էլ եդնեն։ Ոսկին ճամփըմը վեր ա ընգնըմ։ Թազին գալիս ա ձիու ոտներն ա ընգնըմ, իմաց ա տալի, տերը հսկանըմ չի, տալիս ա սպանըմ։ Թազին գնըմ ա ղշահապկի կշտին սատկըմ։ Տերը տուն ա գնըմ, տենըմ ա ղշահապկեն կա ոչ։ Եդ ա գալի, տենըմ ա թազին կոխկին սատկած ա։ Ինչքա՞ն դարդ կաներ թազու հմար։

Մի մարթ էլ ծմակըմը փետ անելիս ա ըլըմ։ Շատ ծրավըմ ա։ Տենըմ ա՝ մի տեղից ջուր ա կաթըմ։ Ըստաքանը տակին ա դնըմ, որ լցվի՝ խմե։ Ղուշը գալիս ա, վեր ա ածըմ։ Տալիս ա ղշին սպանըմ ա։ Գնըմ ա տենըմ օցն ընդի սատկած ա, նրա եղուն ա կաթըմ։ Հմի դարդ չէ՞ր անիլ էդ ղշի հմար։

Ախչիկը հորն ասըմ ա.— Էդ շան տղի գլուխը կտրե, քանի՞ գլուխս ցավացնե։

Տղեն ասըմ ա.— Ախչկանդ հետի մոնթերին հլա տկլորե, տես դրանց հետ որց էլ կա՞, թե հլե չիմ էք են։

Էնա թաքավորը տկլորըմ ա, տենըմ ա մինը որց ա։ էնա թաքավորն իրան ախչկանը ստկացնըմ ա, էդ իմաստուն տղին իրան տղացու շինըմ, հրսանիք ա անըմ, օխտն օր, օխտը քշեր քեփ անըմ։ Վայ տամ նրա ախչկա գլխին, ձգնիցն էք ու որց հարցնե՞ր, դե թող գնա։