Այս էջը սրբագրված է

64. ԻՄԱՍՏՈՒն ՏԻՐԱՑՈՒՆ

Մի մարթ ու կնիկ են ըլըմ, իրեք ըրեխա են ունենըմ։ Ամենաքասըբնու քասիբն են ըլըմ։

Կնիկն ասըմ ա.— Այ մարթ, էսա կարըմ չենք ապրինք, գնա տերտերի ձեռն ու ոտն ընգի, բալի մի էրկու խզմզորիկ անե, քի տա, մի փլասըմ փթաթե, տար կնանոնցն ասա՝ գրբաց եմ, բալի մի բան տան՝ ապրինք։

Ասըմ ա.— Ա՜ տնաքանդ, գիր չի գիդեմ, սև ու սպիտակը ջգըմ չեմ, գնամ ի՞նչ անեմ։

Ասըմ ա.— Բան չի կա, աստոծ ըղորմած ա, հլբաթ մի բան դուս կգա՛, գնա, փոշմանիլ չես։

Մի ղշահապկա էլ կարըմ ա, կոխկիցը քաշ անըմ, զոռով էն նաչարին բոթբթոտելով ղրգըմ ա։ Գնըմ ա տերտերին ղանչանք անըմ ա, տերտերն էլ մի էրկու խզմզորիկ անըմ ա, մի փալասըմ փթաթորում, ասըմ ա.— Գնա, ա՜, տնաքանդ, ըրեխեքդ սոված կտորվում են, բալի մի կտոր հաց իրաց անես, ըրեխեքդ պհես։

Էն գիրը վի կալած, դա վի ա կենըմ՝ գնըմ ա։ Գնըմ ա, գնըմ, մի ծմակըմ, թալի կես տեղը, տենըմ ա՝ հրես մի ուխտ բարցած՝ նստած ա։ Վախըմ ա թե մոդ գնա, ասըմ ա.—Ո՞վ գիդե, ի՞նչ ա վրեն բարցած, տերը դուս կգա խայտառակ կանե։ Աղաք ա գնըմ, տենըմ ա՝ հրես էն ուխտին ոնց են ման գալի։