Այս էջը սրբագրված է

Դրան հարցնըմ են, ասըմ են.— Դու ի՞նչ մարթ ես։

Ասըմ ա.— Ես գրբաց եմ։

Ասըմ են.— Դե հլա գիրդ բաց արա, մեր ուխտը կորել ա, տես հլա ո՞րդի ա։

Դա փալասը բաց ա անըմ, գրին մտիկ անըմ, ասըմ ա.— Հրեն ձեր ուխտը էն թալըմը նստած։

Ասըմ են.— Ընդի շատ ենք մտիկ արել։

Ասըմ ա.— Գնացեք, թե ընդի չլի, էկեք իմ աչու ձեռը կտրեցեք։

Էնա գնըմ են ու գդնըմ։ Էն ուխտի վրա էլ թաքավորի խազինեն ա ըլըմ բարցած։

Դրանք ասըմ են.— Էս իմաստուն մարթին մենք բաց չենք թողուլ, սրան տանինք թաքավորի կուշտը։

Էնա մի քսան-եռեսուն մանեթ են տալի։ Սա վազելով տանըմ ա կնգանն ա տալի։

Կնիկն ասըմ ա.— Ա՛յ մարթ, տեհա՞ր որ ասի աստոծ ըղորմած ա: Գնա՛, այ մարթ, գնա վախիլ մի։

Ենա եդ վի ա կենըմ, գնըմ, ասըմ ա.— Հլա գնամ տենամ թաքավորն ի՞նչ պտի տալ, որ ուխտը գդել եմ։

Հետներուն տանըմ են թաքավորի կուշտը։

Ասըմ են.— Թաքավորն ապրած կենա, էս մարթն իմաստուն ա, սհե-սհե, մեր ուխտը գդել ա։

Ասըմ ա.— Դե սրան բաց մեք թողուլ, գնացեք սրա ըրեխանցն ու կնգանն էլ բերեք։

Ձիան են վի ունըմ, գնըմ են՝ բերըմ։

Մի օթախ են տալի, միչին դնըմ են, մի սուրու էլ ապրուստ են տալի, պհըմ։

Օրի մի օրը թաքավորի կնիկն իմանըմ ա, որ սհենց իմաստուն մարթ ա էկել։

Իրան քոծին ղրգըմ ա, ասըմ ա.— Իմ նշանի մատնուքը կորել ա, ինչ ուզենա՝ կտամ, թող գա գդնի։

Դա կնգանն ասըմ ա.— Բա հմի բան չգիտեմ, գնամ ի՞նչ անեմ, ա տնաքանդ։

Ասըմ ա.— Վախիլ մի՛, գնա՛ աստոծ ըղորմած ա։

Մատնիքն էլ, էն կրակի էկած, քոծն ա գողացած ըլըմ։

Ասըմ ա.— Տիրացու ջան, գլխիդ ու արևիդ մատաղ ըլիմ, մատնուքը ես եմ վի կալել, հմի ըմանչըմ եմ՝ թե իրան տամ։ Ես գիդեմ գալ տիս ինձ ըռեխ տիս տալ, ախպեր ինչ ուզենաս՝ կտամ, ինձ ըռեխ մի տալ։ Էն մատնիքը տանինք մի ղազի կուլ գձիլ տանք, էնա դուն արի գրիդ մտիկ արա, ասա.— Ղազի փորումն ա։