Այս էջը սրբագրված է

Վի են կենըմ, գնըմ։

Ասըմ ա.— Տիրացու ջան, իմ նշանի մատնուքը կորել ա, գդի, ինչ ուզենաս, քի կտամ։ Հմա որ գդնես ոչ, ես բողմի կգամ։

Էն քոծը մատնուքը տարած ա ըլըմ մի չոլախ ղազի կուլ գձիլ տված ա ըլըմ։

Էն կրակի էկածը, մթամ գրին մտիկ ա անըմ, ասըմ ա.— Դու գլուխդ լվանալիս ես էլել, հանել ես՝ գրել ըստոլի վրա, կուռդ դիբել ա, վեր ա ընգել, ձեր չոլախ ղազն էկել ա կուլ գձել, հրե քչըմն ա։

Ասըմ ա.— Ախչի-ախչի, գնա ղազը բի։ Գնըմ ա բերըմ, մորթըմ են, դրուստ որ մատնուքը հանըմ են։

Ասըմ ա.— Վա՜յ, ես քու գլխին ու արևին մատաղ, տիրացու ջան։ Եդնա մի սուրու փող ա տալի, գնըմ ա։

Ուրախանաս՝ ինչ կնիկն ուրախանըմ ա։

Ասըմ ա.— Բա որ ասեի, դու հլե ցավոտըմ ես։

Դրանք մի բոլ հարստանըմ են։

Մի օր էլ էդ գեղըմը մի ժամ են շինըմ, մի քանի տավար են մորթըմ, պղնձնին լիքը խորակ են էփըմ, որ ժամն օծեն, եդնա քեփ անեն։ Էդ տիրացվին էլ կանչըմ են, տանըմ վերի ծերին նըստացնըմ, որ դա էլ խալխի ըղաքին օխնիլ տի ժամը։ Էդ կրակի էկածը մի բան էլա գիդե ոչ։

Ասըմ ա.— Հմի ես ի՞նչ անեմ։

Մըն էլ եդ ա մտիկ անըմ, էնքան խալխը տենըմ ա թե չէ, սիրտը պատռըմ ա։ Ասըմ ա.— ես փախչիլ տիմ, ջհանդամը, թե ինձ եդնա կսպանեն։

Վի ա կենըմ ու փախչըմ։ Դրան որ փախչելիս տենըմ են հա, խալխը եդնեն չիմ դուս ա դառնըմ, որ սրան բռնե: Հլե չիմ դուս են գալի թե չէ, ժամը չոքըմ ա, փուլ ա գալի։

Էնա նոր գնըմ են սրա ոտն ու ձեռն ընգնըմ, ասըմ են.— Ըշխարի ըրեսին սհե իմաստուն մարթ, մին էլ սա յա։

Էնա էն գեղըմը դառնըմ ա իմաստուն, թաքավորի բարեբար մարթ։ Բախտավորվիս, ինչ բախտավորվըմ ա։