Այս էջը սրբագրված է

66. ՍԱՅԱԹՆՈՎԸ

Մի թաքավոր ա ըլըմ, դա ունենըմ ա մի կնիկ, մի տղա, մին էլ մի սիրուն աղջիկ։ Դրանք սովորութին են ունենըմ, ամեն տարի գնըմ են Քրիստոսի հմար մատաղ անըմ (նրա գերեզմանին մեռնիմ, էրեսս նրա ոտի տակը...)։

Հմի էլ ախչիկը հասնըմ ա, հմա հասած ախչկանը հետներուն տանիլն ադաթ չի ըլում։ Ում պահ տան, ում չի պահ տան, բերըմ են իրենց քաղաքի ղրաուլնու վենձին պահ տալի, թամբահ անըմ, ասըմ.— Ամեն օր հացն էլ, խորակն էլ կտանես ակոշկի ծակովն իրան կտաս, եդ կդառնաս։

Ախչկանն էլ ասըմ են.— Միչի կռնից դուռը ղայիմ կփագես, գանք տենանք դռան տակին մի թզաբոյ կանանչ ա դուս էկել։

Տհե ասըմ են ու իրանք մի ամսով՝ հեր ու տղա, մին էլ մերներուն գնըմ են։

Էն ղրաուլբաշին էլ ամեն օր բերում ա հաց ու ջուրը ակոշկի նեղ ըրանքովը տալի էդ աղջկանը, եդ դառնըմ։

Մի օր էլ, որ հացը բերըմ ա տալի, աչքովն ա ընգնըմ աղջկա շարմաղ ձեռը, խելքը գնըմ ա, ասըմ ա.— Որ ձեռն էսքան սիրուն ա ու շարմաղ, բա ի՞նքն ինչքան կլի սիրուն։

Մի օր, էրկու օր, դա մտկափոխվում ա, ասըմ ա.— Թեկուզ աշխարհն էլ գըլխիս փուլ գա, ես սրա գլուխն իմ գլխի հետ մին տեմ անիլ։