Այս էջը սրբագրված է

Ի՞նչ անե, ի՞նչ չանե, գնըմ ա մի ջադու պառավ ա գդնըմ, մի բոլ փող ա տալի ասըմ ա.— Էս գորձը գլուխ տիս բերիլ։

Ասըմ ա.— Աչքիս վրա։

Ջադուն գալիս ա էդ ախչկա դուռն թխկացնըմ ա.— Դուռը բաց արա, ազիզ ջան, քո մոքիրը քոռանա, հազարենցը մի անգամ էկել եմ, էն էլ քիրս ու փեսես գնացել են մատաղի, բաց արա քեզ էլա տենամ։

Նաչար ախչիկը հվատըմ ա։ Մին ուզըմ չի բաց անե, հմա եդ ասըմ ա.— Մոքրիս հմար ի՞նչ տին ասիլ, հազիր մենակ չեմ մնալ, ինձ կպահե։

Կանանչը նոր ավլուկի պես արած ա ըլըմ դռան տակին, զարթելով դուռը բաց ա անըմ։ Ջադուն նի ա մտնըմ, մթամ թե դրա մոքիրն ա, փթաթվըմ ա, պչպաչորվըմ ա, էդ նաչարն էլ ճնանչըմ չի։

Եդնա ասըմ ա.— Գնամ քի հմար բան ու ման առնիմ՝ բերեմ:

Դուս ա գալիս, գնըմ ա ղարաուլբաշուն ասըմ ա.— Սհե, սհե. հմի ո՞նց անենք։

Ասըմ ա.— Ես բաղնիսն ուրիշ մարթ չեմ թողալ, դու նրան բի բաղնիս, դու հեռացի։

Եդնա կամ փետ ա առնըմ, ուտելու լավ-լավ բաներ ա առնըմ, հետը ղրգըմ։

Ջադուքար պառավը բերըմ ա կամփետ տալիս, բերածնին ըստոլի վրեն լքցնըմ, ինքն էլ հետն ուտըմ են, եդնա ասըմ ա.— Քոռանա քո մոքիրը, ով գիդե ինչքան վախտ ա ջրի էրես չես տեհել, արի, արի գնանք բաղնիս, քի լողացնեմ։

Ասըմ ա.— Չէ, մոքիր ջան, իմ հերն ասել ա տանից դուս չի գաս, ես կարալ չեմ։

Ասըմ ա.— Ծուռ ա արել, նա որ գիտենար ես գալ տեմ, ինձ պահ կտեր, բա հըմի որ ես էկել եմ, էլ ընչից ես վախըմ։ Գնանք բալա ջան, գնանք։

Շատ որ տեղը նեղըմ ա, իլլաջը կտրըմ ա, վեր ա կենըմ, գնըմ։

Հասնըմ են բաղնիսի դուռը թե չէ, էդ քյավթառը դրան նի յա բոթըմ ու ինքը եդ դառնըմ։

Ախչիկը հլե մին էլ տենըմ ա ղրաուլբաշին ըղաքին կաղնեց, դուռը փագեց ու բլանիքը դրուց ջեբըմը։

Դա ծվըմ ա, ճչըմ ա, հմա էլ նոր ի՞նչ կարա անե։

Ասըմ ա.— Գլուդ գլխիս հետ մին տեմ անիլ։

Ախչիկը տենըմ ա, որ էլ կարալ չի բան անել, ասըմ ա.— Լավ, հմա առաջ պտինք լեղանալ, եդնա։