Այս էջը սրբագրված է

Դռան տակից դուս ա գալի, գնըմ ա փթաթվըմ, ասըմ ա.— Բա որ դու տհե քաղցր լիզու ունիս, խի՞ չես էս օխտը տարըմը մին էլա ձեն հանըմ, տո անիսափ։

Ասըմ ա.— Դե ի՞նչ ձեն հանեմ, դու հե գիտես լալ եմ, ես էլ լալ եմ կենըմ, համ էլ էսքան վախտ բա ասըմ չե՞ս, թե ես էլ մորից եմ էլել, ես էլ վաթան ունիմ..... Դե դու հարց չես ըլըմ, ես էլ բան չեմ ասըմ։

Ասըմ ա ու կրակի էկածի սիրտը լքցվըմ ա, լաց ա ըլըմ: Ըտի Սայաթնովը նոր հարց ա ըլըմ, իմանըմ ա, որ փլան թագավորի ախչիկն ա։ Դա ղանչանք ա անըմ, որ իրան տանի հորանց։ Սայաթնովը սարքվըմ ա, հազրվըմ ա, որ իրա կնգանը տանի հորանց: Ամեն բան որ պատրաստ ա ըլըմ, գնըմ ա թաքավորից իրավունք առնի։

Թագավորն ասըմ ա.— Ես առանց քեզ մի օր էլա կարալ չեմ կենամ, քի թողալ չեմ գնաս, բա ինձ հմա ո՞վ երգե։

Ասըմ ա.— Թե ուզըմ ես, իմ նազըրի հետ կղրգեմ։

Սայաթնովն էլ կարըմ չի բան ասե։

Դրանք սարքվըմ են, մի ֆայտոնի միչի Սայաթնովի կնիկն ու իրա էրկու էրեխեքն են նստըմ, մեկելնու միչին էլ նադիրն ու իրա զորքերը... Գնըմ են հասնըմ մի ծմակ, մութն ընգնըմ ա։ Դրանք ըտի ջոգ-ջոգ չատըրնի են վեր թողըմ, կրակ են վառըմ, ուտըմ են, խմըմ, քնըմ։

Սայաթնովի կնիկն էլ ջոգ չադրի միջի, իրա ըրեխանց հետ ա ըլըմ։ Քշերվա մի վախտը, որ չիմն էլ խորը քնի մեչ են ըլըմ, էդ նազիրը գնըմ ա մտնըմ էն նաչարի չադիրը։

Ասըմ ա.— Ի՞նչ ունիս ըստի։

Ասըմ ա.— Գլուխս գլխիդ հետ մին տես անիլ։

Ասըմ ա.— Չէ՛ որ չէ՛, դա ըլելու բան չի, հեռացի ըստիան։

Ասըմ ա.— Վենձ տղիդ գլուխը կտամ։

Ասըմ ա.— Թեկուզ չիմնու գլուխն էլ տաս՝ ըլելու բան չի։

Էն իսափ կտրածը վենձ տղին դնըմ ա ոտի տակին, գառան պես ճիտը կտրըմ ա, դեն գցըմ։

Եդ ասըմ ա.— Կամ գլուխդ գլխիս հետ մին տես անիլ, կամ թե չէ էն մի տղիդ գլուխն էլ եմ տալի։

Ասըմ ա.— Ուզըմ ես իմ գլուխն էլ տուր, դա ըլելու բան չի։

Էն մինն էլ ա էդ օրը գձըմ։ Նաչարը տենըմ ա էլ իլլաջ չկա, երկու տղի ընգաճնին էլ մխկտալով կտրըմ ա, ջեբը գցըմ։

Ասըմ ա.— Բա հմի ինչ ես ասըմ։