Ընդիյան չոբանը չոմբախը դնչին դեմ ա անըմ, թողըմ չի: Հմի էլ պառավն ա տհենց անըմ, հմի էլ իրա ախպերն ա տեղից վեր թռչըմ, վերջը որ հերթը հասնըմ ա Սայաթնովին, որ պատմըմ ա, թե ոնց ա ծառի վրից վեր բերել, քիչ ա մնըմ վրա հասնի դրա խտիտն ընգնի, ասե՝ դու կգիտենա՞ս ուր ա իմ սիրածը: Հմա եդ քյաչալի դրած պայմանը միտն ա ընգնըմ, անսաս մնըմ ա, ասըմ ա.— Տենանք վերջն ի՞նչ ա դուս գալի։
Որ նազիրի արարմունքնուն ա հասնըմ հերթը, նազիրն ասըմ ա.— Ի՞նչ եք անտեղի էս շաշ քյաչալի զրցնուն ասգաճ անըմ, իմ քունը տանըմ ա, ես գնըմ եմ քնելու։
Ըտի չիմն էլ դրա վրա չրանըմ են, ասըմ են.— Սուս կաց:
Դա վեր ա կենըմ, թե դուս ըլի, էդ չոբանը չոմբախը ճկատին դեմ ա անըմ։ Վերջն՝ էլ ինչ գլուխդ ցվացնեմ, էնա չիմ ասըմ ա, իրան ըրեխանց ընգաճնին էլ դեռ պհելիս ա ըլըմ, ջեբիցը հանըմ ա, ղառինն էլ գլխիցը հանըմ ա, մազերն ուսերովը շաղ են ընցնըմ— ամեն բան աշկար ա ըլըմ, նոր դրանք բերըմ են պառավ ջադուքարին, էն ղրավուլբաշուն, մնել էն գյուլլա դիբած նազըրին կապըմ են ղաթրնու պոչիցը, քաշ տալի, ստկացնըմ են, պրծնըմ։
Ըտի նոր իրար փթաթվըմ են, թազա հրսանիք են անըմ, թազա քեփ են անըմ, պրծնըմ են ամեն ցավից ու չոռից, նրանք հասնըմ են իրանց մուրազին, դուն էլ հասնիս քու մուրազին: