Վի են կենըմ իրար հետ գնըմ են: Գնըմ են հասնըմ էն քաղաքը, որդի որ Հալվաչի Գոզալն ա: Գնըմ են թուշ Գոզալի դուքանի դռանը վեր գալի, ըստի սոված են ըլլում, Գոզալիցը հալվա են առնըմ, ուտըմ, եդնա էդ Գոզալը դհանց ճնանչըմ ա։
Ասըմ ա.— Ո՞ւր եք գնըմ։
Ասըմ են.— Սհե֊սհե, գնըմ ենք մեր կորուստի եդնա։
Ասըմ ա.— Էս ա մթնել ա, էկեք իմ տանը ղոնախ էլեք, ըռավոտը կլիսանա, կգնաք ուր ուզըմ էք։
Դրանց տանըմ ա ղոնախ անըմ, ետնա զրից են անըմ, դեսից-դենից խոսըմ են, առակ են ասըմ, էդ Գոզալին ասըմ են մի նաղլ էլ դու արա, քուններուս տանըմ չի։
Եդնա էդ Գոզալը իրա գլխի էկածնին պատմութին ա անըմ, հըմա ասըմ չի, թե ինքն ա։
Որ պրծնըմ ա, հերը ճնանչըմ ա.— Բալա ջան, էդ դո՞ւն ես, էլ խի՞ ես ինձ չրչարում։
Վի յա կենըմ փթաթվըմ ա, պչպչոտվըմ են, էն քյոռ մահի տարած նոքարն, ընտի շան պես գլխի ա ըլըմ, վեր ա կենըմ, թե փախչի, եթիմ տղեն աղաքը կտրըմ ա, ասըմ ա յավաշ։
Եդնա էդ տղեն հանըմ ա, էն անգին քարերը ախչըկա ըղաքին վեր ա ածըմ։
Ասըմ ա.— Բա դուն ինձ լավութին արիր, ինձ էն ըշխարից հանեցիր, վերջը խի՞ տհե նամարդութին արիր, ինձ թողիր էն չոլի կիսըմը, վի կալար դրանք գնացիր։
Նոր էդ տղեն հանգամանքնին ասըմ ա, ասըմ ա սհե-սհե։ Էն ա գալիս ու էդ տղին էլ ա բարովում։
Եդնա հերը էդ նոքարին ասըմ ա.— Տո ղուռումսաղ, քի ախչիկ եմ պահ տվե՞լ, թե դու տհե բաներ անես։
Դրա լիզուն բռնըվըմ ա։
Ախչիկն աղաք ա գալի, ասըմ ա.— Բախշե, հայրի՛կ, դա առանց էն էլ իրա ըռխեվերութենով լավ օր չի տենալ։
Էն եթիմ տղեն էլ ա տհենց ասըմ, հերը բախշըմ ա։
Եդնա էդ տղին ասըմ ա.— Դու որ իմ բալին ազատել ես, ինձ մենձ լավութին ես արել, հմի ասա, ինչո՞վ կարամ քու լավութենի տկիցը դուս գամ։
Ասըմ ա.— Ես մի բան էլ ա ուզըմ չեմ։
Էն նոքարին որ բախշըմ են, աղաք ա գալի ասըմ ա.— Դրանք իրար ղսմաթ են, արժան են իրար։
Էն եթիմ տղեն ասըմ ա.— Դե որ տհենց ա, դու էլ մեր քավորը