Այս էջը սրբագրված է

68. ԿԻԿՈՍԸ

Մի մարթ ու կնիկ են ըլըմ, իրեք ախչիկ են ունենըմ։ Դրանց հերը գնըմ ա հանդը, մերն էլ հաց թխելիս ա ըլըմ։

Վենձ ախչըկանը ղրգըմ ա ջուրը, ասըմ ա.— Գնա՛ ջուր բի խմոր ունցենք։

Վենձ ախչիկը գնըմ ա։

Ախպիրը ձորըմը ծառի տակին ա ըլըմ, կուժը կիսատըմ ա, մին էլ ծառին ա մտիկ անըմ, տակին էլ մի վենձ քար ա ըլըմ, էդ քարն էլ որ տենըմ ա, միտկն ա անըմ, ասըմ ա.— Բա որ ես գնամ մարթի, բերեմ մի որթի, անըմը դնեմ Կիկոս, փափախը կարեմ պոպոզ, գա էս ծառին վեր ըլի, քարի վրեն վեր ընգնի, ի՞նչ թավուր մեր ըլի որ լաց չըլի— վա՜յ , քոռանամ ես, Կիկոս ջան։ Էդ կրակի էկածն ասըմ ա ու լաց ա ըլըմ։

Մերը որ տենըմ ա եդացավ, միչնեկ ախչըկանն ա ղրգըմ, ասըմ ա.— Գնա տես ի՞նչ էլավ էն կրակի էկածը, խմորն ունցելու մնաց։

Միչնեկը գալիս ա, տենըմ վենձ քիրը մազերը փետըմ ա ու լաց ըլըմ։

Ասըմ ա.— Խի՞ես լաց ըլըմ, քիրա ջա՛ն։

Ասըմ ա.— Ախչի, ի՞նչ թավուր անջիգյար մոքիր ես, որ մի կաթիլ ըրտասունք էլա ըրեվըմ չի քու աչկերին։