Այս էջը սրբագրված է

Էն մարթը դրանց վրա մտկըմը ծիծաղըմ ա, եդնա ղնամիշ ա անըմ, ասըմ ա.— Բան չի կա, բան, գնացեք տուն, ձեններուդ կտրեցեք։

Տենըմ ա իլլաջ չի ըլըմ. վայնասուններուն կտրըմ չեն, ասըմ ա.— Տհենցով ձեր կորածը գդնուլ չեք, գնացեք մի ապրանք մորթեցէք, հաց թխեցեք, քելեխ տվեք խալխին, ֆոքսը տեհեք: Դրանք անգաճ են դնըմ էն մարթին, գնըմ են, մի եզն են ունենըմ, մորթըմ են, հաց են թխըմ, քելեխ են ուտացնըմ։

Ըրիգունը մարթը տուն ա գալի, եզան գլուխը ընդի տենըմ ա, ասըմ ա.— Ախչի էդ ի՞նչ ա էլել էդ եզանը։

Էնա ասըմ են.— Սհե՛, սհե՛, մեր Կիկոսի ֆոքսն ենք տվել։

Էդ մարթը կտաղըմ ա, ասըմ ա.— Տո շաշ ու գժեր, ի՞նչ Կիկոս, ի՞նչ բան, Կիկոսը ո՞ր ջհանդամիցն ա բլլմիշ էլել, որ դուք նրա հմար քելեխ եք արել։

Դա ուշունց ա տալի, կռվըմ ա, հմա նոր էլ ի՞նչ։

Ասըմ ա.— Ընդուր են ասել «Կնգա մազը երգեն ա, խելքը կարճ» է։

Եդնա էդ մարթը միտկն ա անըմ, ասրմ ա.— Հլա գնամ տենամ ուրիշ տեղ էլ կա շաշ, թե հլե մենակ սհանք են:

Գնըմ ա, գնըմ, գնըմ ա տենըմ հրե ջրըմը մի կնիկ ոտները լվանըմ ա։ Դրան որ տենըմ ա, ասըմ ա.— Էդ ո՞ւր ես գնըմ, ախպեր ջան։

Դա չարացած ա ըլըմ, խոսըմ չի։ Եդ մին էլա հարցնըմ։

Տենըմ ա, որ շատ զահլեն տարավ, ասըմ ա.— Ջհանդամն եմ գնըմ, քանի՞ զահլես տանիս։

Ասըմ ա.— Դե, ախպեր ջան, որ գնըմ ես ջհանդամը հա, իմ մերը ջհանդամըմն ա, առ էս փողը, տար իրան տուր։

Էդ մարդը եդ անգաճ դնելիս չի ըլըմ, գնըմ ա։

Դա եդնեն վազ ա տալի, փողը դեմ ա անըմ, ասըմ ա.—Քի շատ եմ խնթրըմ, իմ մերը ջհանդամըն ա գնացել, տար էս փողն իրան տուր։

Էդ մարթը մտկումն ասըմ ա.— Ընդուր են ասել «Շաշը ման գալով գդնիլ չես», հրես մի շաշ էլ իրա ոտով էկավ ինձ ջհեց։ Սրա հերն էլ անիծեմ, հազիր փող ա, վեր ունիմ, տանիմ եզն առնիմ։

Էդ կնիկն էլ էն մարթի կնիկն ա, որը որ էն իրեք քվորն ու մորը լաց ըլելիս տեհավ, ասավ.— Գնացեք քելեխ արեք։

Էդ կնիկը գնըմ ա տուն, իրա մարթին ասըմ.— Իմ նանի հմա փող ղրգեցի։