Այս էջը սրբագրված է

69. ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

Պառավը կովը կթըմ ա, տանըմ ա կաթը դռան տակին վեր դնըմ։ Աղվեսը թաքուն-թաքուն գալիս ա խմըմ։

Պառավը մրթմրթըմ ա, ասըմ ա.— Ի՜, վայ տամ քու գլխին, մթամ ես ապրուստ շատ ունիմ, դուն էլ էկար մի ցլանգ կաթս խմեցիր (եղատարը հլբաթ մի կով ա ունենըմ)։

Տհե մի քանի հետ աղվեսը գալիս ա թաքուն խմըմ. պառավի իլլաջը որ կտրըմ ա, փասարը պհըմ ա։ Մն էլ գալիս ա թե չէ, փետով տալիս պոչը կտրըմ։ Աղվեսը լաց-ղիամաթ ա անըմ թե.— Պոլըս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ հնգորտանցս եդնա հասնիմ։

Պառավն ասըմ ա.— Գնա կաթս բի՞։

Գնըմ ա կովին ասըմ ա.— Կովի՛կ, կովի՛կ, կաթիկ տուր, կաթիկ տանիմ պառվին տամ, պառավն ինձի պոչիկ տա, պոչս կցեմ, կցմցեմ, գնամ հնգորտանցս եդնու հասնիմ։

Կովն ասըմ ա.— Գնա ինձ հմա խոտ բի՞։

Գնըմ ա գեդնին ասըմ.— Գեդին, գեդին, խոտիկ տուր, խոտիկ տանիմ կովիկ տամ, կովիկն ինձի կաթիկ տա, կաթիկ տանիմ պառվիկ տամ, պառվիկն ինձի պոչիկ տա, պոչս կցեմ, կցմցեմ գնամ հնգորտանցս եդնա հասնիմ։

Գեդինն ասըմ ա.— Գնա ինձ հմա անձրև բի՞։

Գնըմ ա աստծու կուշտն, ասըմ ա.— Աստո՛ծ, աստո՛ծ, անձրև