Ասըմ են.— Ա՛յ պառավ, էս ի՞նչ բան ա, էնքան քոքացրել ես, տրաքըմ ա։
Ասըմ ա.— Բալա ջա՛ն, ես չեմ պհել, ախչիկս ա պհել։
Ասըմ են.— Դե՛ գնա ասա՝ գա վի կացնե։
Պառավը գնըմ ա կանչըմ։
Գալիս ա ասըմ.— Է՜յ նամարդ, նամարդի օղլան, շատ էլ քու տերն ա նամարդ, դո՞ւ խի ես նամարդութին անըմ, վեր կաց տեղիցդ։
Ասելու հադաղ ձին տեղիցր ծուլ ա ըլըմ։ Թաքավորի տղեն էլ ըտի ա ըլըմ, որ էդ բանր տենըմ ա, հուշտ ա ըլըմ, համ էլ իրան օրըմը էդ թավուր սիրուն հարսը տեհած չի ըլըմ ու շատ նման ա տալի իր կտրած խիարին, հմա դե ի՞նչ կարա ասե։
Ձին տանըմ ա, հմա ղաթար չունի, ուզըմ ա էդ ախչկան տենա։ Բերըմ ա մի մհանա ա սարքըմ, հրաման ա տալի, որ. «Գեղովի, տունը մինը բուրթ գզելու մուշա տիք տալ թաքավորի հմար»։
Գալիս են բուրթը գզըմ են, էդ ախչիկն էլ պառավի տան կռնուցն ա գնըմ։
Հեդով էդ թաքավորի տղեն ասըմ ա.— Այ իմ մշակնի ջան, ամենքդ ձեր մշականեն ուզեցեք— գնամ առնեմ, բերեմ։
Մինն ասըմ ա.— Ես շալ եմ ուզըմ։ Մինն էլ ասըմ ա.— Ես շալովնի եմ ուզըմ։ Վերջն ամեքը մի բան են ուզըմ։
Հերթը գալիս ա հասնըմ էդ ախչկանը, ասըմ ա.— Ինձ հմար էլ մի նուռը կբերես, մի տիկնիկ, մին էլ մի ածըլի։
Թաքավորի տղեն գնըմ ա չիմնու ասածնին էլ առնըմ, բերըմ տալի, եդո էդ ըխչկա եդնուց բոլսու ա պհըմ, տենա հլա դրանք տանիլ տի ի՞նչ անե։ Էդ ախչիկը հեդով գալիս ա ճամփուցը դուս գալի, գնըմ ա մի մասըրքոլ տակի նստըմ, տղեն էլ մասըրքու տակին տապ ա անըմ։
Ախչիկն ասըմ ա.— Այ նուռը, ես իմ դարդերն ասեմ՝ դու թիքա-թիքա իլ, այ ածըլի, ես իմ դարդերն ասեմ՝ դու սրվի, այ տիկնիկ, ես իմ դարդերն ասեմ՝ դու պար արի։
Եդո դարդերը կենտ-կենտ ասըմ ա, թե ոնց ա խիար էլել, թաքավորի տղեն առել ա, դեռ տուն չհասած, ճամփին կտրել ա, ինքն ախչիկ ա դառել, թաքավորի տղեն ծառի վրա թողել ա, պառավն էկել ա աղոթքն արել՝ ղուշ ա շինել, թաքավորի տղեն ճիտը պոկել ու դեն գձել, ինքը թթնի ա դառել, կտրել են, ինքը գդալ ա դառել, փլան պառավը բռնել ա, ուզեցել ա իրա հարսը շինե, հմա տղեն հսկացել ա, որ ինքը բութա ա արել իրանց, իրան քիր ա ասել ու պահ տվել մորը...