Այս էջը սրբագրված է

բերըմ, ձիու վագեն էլ թըմամվըմ ա, ցնգնըմ ա, մի սիրուն քուռակ ա բերըմ։ Ով տարով կվենձանա, Նհարն ու Բհարն օրով են վենձանըմ։ Նհարը որ ոտնավորվըմ ա հա, գնըմ ա գոմը, ամեն օր Բհարին կորմիտ ա անըմ ու թիմարըմ։

Օրվա մի օրը Բհարը լիզու ա ըլըմ, ասըմ ա Նհար, որ տեղդ նեղվի, կգաս իմ կուշտը հարցմունքի։

Մի վախտ անց ա կենըմ, Նհարն էլ հասած տղա յա դառնըմ, մի ղափիլ ծակուն ա ըլըմ, շանջուն ջիգարն ա տալի։ Կուչ ու հուփ գալով հասնըմ ա գոմը, ասըմ ա.— Բհար ջան, ես մեռա, հնար ունիս՝ տես։

Ասըմ ա.— Վախիլ մի, աչու ձեռդ ձախ կոխկդ տար, ընդի մի խանչալ կա, հանե։

Ձեռը կոխկն ա տանըմ, դրուստ որ մի խանչալ ա հանըմ։ Խանջալի վրա տենըմ ա մի սիրուն ախչկա նկար, տակին գրած՝ Ծովինար։

Որ տենըմ ա, խելքի ծերը գնըմ ա, ցավն էլ ա մտահան անըմ, բանն էլ։

Բհարն ասըմ ա.— Հե՜, Նհար, ի՞նչ էլավ քեզ հետ։

Ասըմ ա.— Բհա՛ր, Ծովինարին ո՞րդի կգդնունք։

Ասըմ ա.— Շատ ա դժար, հմա քեփդ խարաբ մի անիլ, կգդնունք։ Գնա,— ասըմ ա,— մի հատ թամքը շինիլ տուր, բի վրես դի, փորս պինդ քաշե, վեր իլ, ես քեզ կտանիմ քո Ծովինարի կուշտը։

Նհարը գնաց մի լավ թամքը շինիլ տվուց, բերուց թամքեց, վեր էլավ, ու ընգան ճամփա։

Գնացին, գնացին, շատն ու քիչն իրանք գիդեն, գնացին մի սև երգրի ըռաստ էկան, տեհան ամեն բանն էլ սև ա։ Մին էլ տեհան մի սև ձիավոր դուս էկավ ու դրանց ճամփեն կտրեց ու հարցրուց.— Ո՞ւր եք գնըմ, սա իմ երգիրն ա, ի՞նչ իրավունքով եք մտել իմ ֆողը։

Ասավ ու թուրը հանեց, վրա բերուց նհարին։ Նրա վրա բերելնու հադաղ Բհարը ծուլ էլավ, երգնքի ծերը հասավ, թուրը մնին էլա դիբավ ոչ։

Բհարն ասավ.— Նհա՛ր, վախիլ մի, դու սրան զոռիլ տիս, հմա սպանես ոչ, սա քու ախպերը կդառնա։

Նհարն ասավ.— Է՜, ախպերացու, քու թուրն ինձ բան չի անիլ, ես էլ թուր ունիմ։

Ասելուն պես խանջալը կոխկիցը հանեց թե չէ՝ շոխկն ընգավ էդ երգրի վրա, սև մարթի աչկերը փագեց։ Եդ խանջալը տեղը