Այս էջը սրբագրված է

Ասավ.— Բհար ջա՛ն, բա հմի՞ ոնց տինք անիլ։

Ասավ.— Կարմիր երգրըմը մի ծով կա, էդ ծովի միչին մի պալատ կա, Ծովինարն էդ պալատըմն ա, նրա հմար ծովի ղրաղին վենձ կռիվ ա, կգնանք կզոռենք, քեզ կհասցնեմ քու Ծովինարի կուշտը։

Էկան տեհան մի ղոշուն մի ղրաղին ա կռվըմ, իրեք ասլան էլ մի ղրաղին, էդ ասլաննին թող չեն անըմ, որ ղոշունը ծովին մոտ կա։ Բհարին ճիպտեց, էդ ղոշունի մի ղրաղից կտորելով՝ մեկել ղրաղին դուս արավ։ Ուզեց մոտ գա ծովին— ասլաննին թողին ոչ։ Օրը որ մթնեց, ասլաննին գնացին դինջանալու։

Բհարն ասավ.— Դրանց հետ կարալ չենք կռվիլ, ամենադժար տեղն ենք հասել, ամեն քշեր գնա մնին սպանե, արի։

Նհարը գնաց քշերը մնին սպանեց, լիսաբաշտեն եդ էկավ։ Եդ մութն ընգավ, գնաց մնին էլ սպանեց, լիսաբաշտեն էկավ, էքսի քշերն էլ մնին սպանեց, լիսաբաշտեն որ երգիրը կարմրին տվուց հա, վեր էլավ Բհարին, թռցրուց ծովի վրովը, գնաց Ծովինարի պալատի դռանը վեր էկավ։

Բհարն ասավ.— Դե գնա, որդի փագ դուռ տենաս խանջալդ դեմ արա՝ բաց կլի։

Գնաց մտավ պալատը, որդի փագ դուռ ջհեց, խանջալը դեմ արավ թե չէ՝ բաց էլավ։ Գնաց մի օթախ մտավ որ՝ կարմրութենի շոխկն աչկերը ծակեց։ Տեհավ մի սիրուն ախչիկ նստած, հենց իրա խանջալի վրի նկարն ա որ կա։ Ծովինարը տեղիցը վեր կացավ ու էկավ՝ իրար շլնքով ընգան։

Ասավ.— Նամարդ, ասլաննին քեզ կծիլ չէին, խի՞ սպանեիր, նրանք մեզ կպահեին, դուշմանին մոտ չէին թողուլ, հմի որ ասլաննու հետ կռվող ղոշունի թաքավորն իմանա, որ ասլաննուն սպանել ես, գալ տի եդ ինձ փախցնելու։

Ասավ.— Արխեին մնա, օչով կարալ չի քու մազին դիպչի։ Մխելի վախտ անց կացավ, կարմիր երգրի թաքավորն իմացավ, որ ասլաննին էլ կան ոչ, ղոշուն հվաքեց ու էկավ ծովի ղրաղին չադիր վեր թողուց, հմա Նհարի ահիցը կարաց ոչ ծովն անց կենա։

Մի ջադուքար պառավ գալիս ա ասըմ.— Իմ քաշով մին ոսկի տուր, մին էլ մի սիրուն խնոցի շինե, ինձ տուր՝ ես գնամ Ծովինարին գողանամ բերեմ։

Ոսկին էլ տվուց, խնոցին էլ, պառավին ղրգեց։ Պառավը խնոցուն վեր ա ըլըմ, գալի հասնըմ պալատին։ Էդ վախտը Նհարը ֆորսի