գնացած ա ըլըմ։ Գալիս ա պառավը, դուռը բաց անըմ, մտնըմ նի։ Ծովինարը մենակ նստած կար անելիս ա ըլըմ, դրան տենըմ ա թե չէ, փետը քաշըմ ա՝ դուս անըմ։
Դա ղանչանք ա անըմ, ասըմ ա.— Անդեր պառավ եմ, ինձ մի տեղ տուր կենամ, ձեր տունը կավլեմ, ձեր ոտները կլվանամ, խորակը կեփեմ։
Ինչքան ղանչանք ա անըմ, Ծովինարը բանի տեղ չի դնըմ, դուս ա անըմ։ Նհարի ֆորսիցը եդ գալու վախտը գնըմ ա պատի տակին կուչ գալի, մթամ թե լաց ա ըլըմ։ Նհարը գալիս ա թե չէ, հմի էլ նրան ա ղանչանք անըմ։ Որ էդ պատառոտված շորերըմ տենըմ ա հա, մեխկը գալիս ա, ձեռիցը բռնըմ ա, տանըմ տուն։
Ծովինարն ասըմ ա.— Դրանից մեզ վնաս կգա, դուս արա կորչի։
Ասըմ ա.— Մի բան էլա ըլիլ չի, քյասիբ պառավ ա, թող մի կտոր հաց ուտե, իրա հմար ապրի։ Նա՝ հա, նա՝ չէ, վերջը թողըմ են։
Դա ղոչաղութին ա անըմ, շըփշըփըմ ա, դրանց աչկին դիր ա գալի, դրան բերըմ են թազա շորեր հաքցնըմ, իրանց հետ ուտացնըմ, խմացնըմ, պհըմ։
Մի օր Նհարը գնըմ ա ֆորսի, պառավը մտնըմ ա Ծովինարի տամարը, ասըմ ա.— Դու որ էդքան մարթիդ սիրըմ ես, խի՞ չես հարցընըմ, թե դրա հունարն ընչումն ա, որ էդքան ղոշունի շփլթուն կտրեց։
Ըրիգունը մութն ընգնըմ ա, քնելու վախտը գնըմ ա մտնըմ դրանց կրավաթի տակը։
Ծովինարը Նհարի եխեն կտրըմ ա, թե.— Քու հունարն ընչո՞ւմն ա։
Ասըմ ա.— Իմ հունարն իմ խանջալըմն ա:
Պառավն կրավաթի տակիցն իմանըմ ա, հլե դրանք քնըմ են թե չէ, դուս ա գալի, խանջալը ծոցիցը հանըմ ա, գձըմ ծովը։ Որ ծովն ա գձըմ Հա, Նհարը կիսամեռ ա դառնըմ։ Ըռավոդը Ծովինարը հե գիդենըմ ա՝ քնած ա։ Ինքը դուս ա գալի դուռը, ծովին թմաշա անըմ։
Պառավը ստանութին ա անըմ, ասըմ ա.— Արի գնանք ծովի ղրաղին մի քիչ ման գանք։
Սեհըրն անելով, տանըմ ա իրա խնոցու կուշտը հասցնըմ։
Ծովինարը որ հուրհրատին տալով խնոցին տենըմ ա, ասըմ ա.— Էս ի՞նչ ա սհե սիրուն։