72. ՈՒՍՈՒՄԸ
Քեզ պես մի ջահել տղա կնիկ ուզելու ա գնըմ:
Գնըմ ա մի ջըի ղրաղի տենըմ ա, որ ինձ նման մի բիձա մարթ հրես ոտները հանըմ ա, որ ջուրն անց կենա։
Ասըմ ա.— Բիձա, էդ ի՞նչ ես անըմ։
Ասըմ ա.— Տղա ջան, ոտներս հանըմ եմ, որ ջուրն անց կենամ:
Թե.— Դե որ տհե ա, ոտներդ հանիլ մի, յա դու մի կամունջ շինե՝ անց կենամ, յա ես մի կարմունջ շինեմ՝ անց կաց։
Թե.— Այ որթի, ես ո՞նց կարամ կարմունջ շինեմ։
Թե.— Դե արի շալակս իլ։
Բիձին շլակըմ ա, ջուրն անց կենըմ։
Գնըմ են հասնըմ Ուզունլարա դիբը, ասըմ ա.— Բիձա ջան, յա դու մի նարդիվան շինե հեշտ բցրանանք, յա՝ ես։
Ասըմ ա.— Այ որթի, ես ո՞նց շինեմ։
Էնա էդ տղեն նաղըլն ա վեր գձըմ, զրից անելով հենց էդ դիբը հեշտ բցրանըմ են, որ գլխի չեն ըլըմ, վրեններուն թվըմ չի։
Գնըմ են քարի գլուխը, Ուզունլարա դզըմը մի խակ արտ ա ըլըմ, ասըմ ա.— Բիձա, էս արտի տերը արտը կերել ա՞, թե հլե նոր տի ընձիլ ու ուտիլ։
Ասըմ ա.— Այ որթի, արտը նոր ա հասնըմ, ո՞նց թե կերել ա։
Դա էլ բան չի ասըմ, բիձեն էլ գլխի չի ըլըմ, գնըմ են։ Մութն ընգնելիս ա ըլըմ, հասնըմ են Ուզունլար։