Այս էջը սրբագրված է

Ասըմ ա.— Բիձա, ըրիգունը ղոնախատուն չունիմ, ղոնախ չե՞ս անիլ։

Ասըմ ա.— Ղոնախն աստունն ա, բալա ջան, խի՞ չեմ անիլ։

Էդ տղեն գնըմ ա դրա տանը ղոնախ ա ըլըմ։ Էդ բիձեն էլ մի հասած ախչիկ ա ունենըմ։ Ղոնախօթախըմը տանըմ ա ղոնախի հմար տեղ ա գձըմ, ղրգըմ ընդի, ինքը տոլմա ա էփած ըլըմ, թեփշըմն ա դնըմ մի չորս հատ, հոր հետ ղրգըմ ղոնախատուն։ Հերը սոված ա ըլըմ, տանլիս մինը կուլ ա գձըմ, մնըմ ա իրեքը։ Որ տանըմ ա տղի ըղաքին ա դնըմ հա, ասըմ ա. —Բիձա, ձեր տարին տասնըմին ամիս ա՞։

Ասըմ ա.— Վա, խի՞ ա տասնըմին ամիս, մեր տարին տասներկու ամիս ա։

Ասըմ ա.— Չէ, ձեր տարին տասնըմին ամիս ա։

Հերը վեր ա կենըմ, գալիս ա ախչկանն ասըմ.— Այ որթի, էս տղեն կասենաս շաշ ըլի, ինձ ասըմ ա. «Ձեր տարին տասնըմին ամիս ա»։

Ասըմ ա.— Այ հեր, վայ թե տոլմենու մինը կուլ ես գձել։

Ասըմ ա.— Հա։

Ասըմ ա.— Ընդուր ա ասել, թե՝ ձեր տարին տասնըմին ամիս ա։

Ղոնախօթախիցն էն տղեն էս զրիցն իմանըմ ա։

Բիձեն ասըմ ա.— Այ որթի, մենակ էս ա՞ որ, ճամփըմն էլ սհե-սհե շաշ ու մաշ բաներ ասեր։

Ախչիկն ասըմ ա.— Հայրիկ ջան, դրանք շաշ բաներ չեն, էն կարմունջով ուզեցել ա ասե, թե մինս մնիս անց կանցնենք, էրկուսըս էլ թաց չի ըլինք, պառավ մարթ ես, մեխկն էկել ա, անց ա կացրել։ Էն նարդիվանով էլ ուզեցել ա ասե, թե մի զրից վեր գձենք, զրըցով ըլինք, էս դբըմ բեզարենք ոչ սուս ու փուս գնալով։ Էն արտով էլ ուզեցել ա ասե, թե էս արտի տերը պարտքն ա արել— կերել, հմի արտը հնձել տի՝ կերածի տեղը տա՞լ, թե հլե հնձիլ տի ինքը նոր ուտիլ։

Բիձու բերանը բաց ա մնըմ, ասըմ ա.— Հաա՜ա։

Տղեն անգաճ ա դնըմ, տենըմ, որ խելոք ախչիկ ա ըրեվըմ։

Կանչըմ ա բիձուն, ասըմ ա.— Բիձա, ախչիկդ ուզըմ եմ, թե հվանըմ ա, թող գա իրար ուզենք։

Ասըմ ա.— Դուք գիդեք բալա ջան, թե իրար հավան ե՞ք՝ ուզեցեք:

Ախչիկը գալիս ա, ասըմ ա.— Ես էլ քեզ կուզեմ էն վախտը,