74. ԿԻՍԱՏ ԽնՁՈՐԸ
Ըլըմ ա, չլըմ մի չոր կնիկ։ Օրի մի օրը աստոծը տենըմ ա, որ դա առանց ժառանգ ա, իրեք խնձոր ա վեր գցըմ։ Էդ կնիկը մնիցը կծըմ ա, հետո էն էրկու սաղն ու էդ կծածը դնըմ ա ըրորոցըմն ու ըրորըմ.— Նանա, նանա բալա ջան։ Դրանցից ունենըմ ա իրեք տղա, բայց մինը՝ կիսատ՝ մի թևը, մի անգաճը, մի ոտը պակաս։ Դրանք շատ քյասիբ են ըլըմ։
Օրի մի օրը էրկու սաղ տղեն ասըմ են.— Նանի, մեզ մի ճանապար ցույց տուր, գնանք մի ապրուստ անենք, ապրինք։
Մերն ասըմ ա.— Տղեք ջան, էս փլան տեղը մի Ումբար անըմով ուշաբ կա, նա մեր երգրի հարստութինը սաղ տարել ա, մենակ մեր թաքավորին ա լավ մտիկ անըմ, թե կարաք՝ գնացեք նրանից մեր ապրուստը եդ բերեք, թե չէ՝ էլ ուրիշ տեղը գիդեմ ոչ։
Տղեքը, որ էդ լսըմ են, մերը ճամփեն ցույց ա տալի, վեր են կենըմ, դբա Ումբարը ճամփա ընգնըմ։
Էն կիսատ տղեն լաց ա ըլըմ, ասըմ ա.— Նանի, ես էլ եմ գնըմ։
Մերը թողըմ չի, ասըմ ա.— Ֆողեմ քո գլուխը, դուն ինչ տղա ե՞ս որ, սկի կարըմ չես քեզ հմար ման գաս։
Թող էդ կիսատ տղեն տանը մնա, մենք տենանք էն էրկուսն ինչ են անըմ, ո՞ւր են գնըմ։