Նրանք գնըմ են, գնըմ, հանդիպըմ են ղազարածի։
Բարև են տալի, բարև առնըմ, ղազարածն ասըմ ա.— Տղեք, հարցնիլն ամոթ չլի, ո՞ւր եք գնըմ։
Ասըմ են.— Գնըմ ենք Ումբար ուշաբի ապրուստը խլենք։
Ասըմ ա էրկու ղազիս կռվացնեմ, թե կարենաք թափեք, էտա ուշաբին էլ կզոռեք, թե խու կարալ չեք— զուր ա, գնալ մեք։
Էդպես էլ անըմ ա, դրանք կարըմ չեն ղազերին թափեն: Ղազարածն ասըմ ա.— Տղեք, զուր էլ գնըմ եք, կարալ չէք ուշաբին զոռեք։
Դրանք լսըմ չեն, ճամփեն շարունակըմ են։ Գնըմ են հասնըմ մի տավարածի։
Ասում ա.— Ո՞ւր եք գնըմ։
— Գնըմ ենք ուշաբի ոսկին խլենք։
Դա էլ ա պայման դնըմ, ասըմ ա.— Էրկու բուղին կռվացնեմ, թե կարենաք թափեք՝ գնացեք, թե չէ՝ գնալ մեք։
Կռվացնըմ ա, համա եդ կարըմ չեն թափեն, դրան էլ լսըմ չեն, շարունակըմ են իրանց ճամփեն։ Գնըմ են հասնըմ մի փայտահատի, տենըմ են մի ծառի շատ փայը կտրել ա, քիչն ա մնացել, հմա հիվանդացել ա, կարըմ չի կտրե։
Ասըմ ա.— Տղեք ջան, էկեք, թե կարացիք էս ծառի մնացածը կտրեք, ուր որ գնըմ եք՝ ձեր գորձը աչող կլի, թե չէ՝ զուր էլ գնալ մեք։
Դրանք մի սաղ օր էդ ծառի չորսիկուռն են անըմ, չրրչարվըմ են, կարըմ չեն կտրեն։
Ասըմ ա.— Տղեք ջան, գլխներուցդ մենձ գորձ եք բռնել, զուր էլ գնըմ եք, բան չի դուս գալ։
Դրանք անգաճ չեն դնըմ, եդ իրանց ճամփեն շարունակըմ են, որ հասնին Ումբարի երգիրը։
Ումբարի կալվածքն էլ մի վենձ դուզ ա, մի ղրաղին իրա ամարաթն ա շինած։ Էդ դզըմը մի տեղ էլա ջուր չի դուս անըմ, մենակ ամարաթի տակի ձորըմը մի պուճուր չայ ա ըլըմ։ Էկողը որ էդ դզըմը ծրավի, գալ տի ըտիան ջուր խմիլ։ Ումբարը շատ հարուստ մարթ ա, ով աշխատել ա՝ խելել ա, իրա տուն տարել։ Մենակ մի ախչիկ ունի՝ անըմն Անահիտ։
Ասըմ ա.— Ախչիկ ջան, հլա տես իմ ֆողըմն իսանաթի շվաք ա ըրեվը՞մ, թե չէ։
Ախչիկը մտիկ ա անըմ, տենըմ ա հեռու, իրանց կալվածի ծերին էրկու ֆոքի են գալի։