կռնիցը խմի՞լ, թե հլե վերի կռնիցը լվացվիլ տի՝ ներքին կռնիցը խմիլ։
Ախչիկը տենըմ ա, որ ներքի կռնիցը լվացվեց, վերի կռնիցը խմեց։
Հերն ասըմ ա.— Իմ օրն էլ ըստի ա հատել։
Կիսատը գալիս ա հասնըմ Ումբարի դուռը, ասըմ ա.— Դուս արի կռվինք։
Ասըմ ա.— Տուն արի, շորվա խմենք։
Ասըմ ա.— Դուշմանը սեղանի վրա չի շորվա խմիլ, դուս արի մեյդան՝ զենքով զրից անենք։
Ումբարի ջանը դող ա ընգնըմ, դուս ա գալի, ասըմ ա.— Առաչ հերթն իմն ա։
Ասըմ ա.— Թող քու ասածն ըլի։
Ումբարը թուրը վրա ա բերըմ, հմա Կիսատին տեղիցը ժաժ չի տալի։ Հերթը հասնըմ ա Կիսատին, տալիս ա Ուշաբի գլուխը թռցնըմ։
Ասում ա.— Մին էլ վրա բի։
Ասըմ ա.— Մորիցս մին եմ ծնվել։
Ուշաբին սպանելուց եդը դիմում ա Անահըտին, ասըմ ա.— Ախչի, ցույց տուր իմ ախպորտանց տեղն ու քու հոր պհած ոսկիները, թե չէ դուն էլ հորդ հացը կուտես։
Ասըմ ա.— Ինձ էլ խփե՝ սպանե, գլուխս կընգնի հորս մեիդի վրա, ձեռներս՝ ոսկիների, ոտներս՝ ախպորտանցդ։
Ասըմ ա.— Չէ, քեզ սպանիլ չեմ, ցույց տուր ասածնիս։
Ասըմ ա.— Որ էդպես ա, ախպորտանցդ որ փրգես, նրանք ինձ էլ կսպանեն, քեզ էլ կսպանեն, ոսկիներն էլ վեր կունին կգնան։ Արի ինձ մի տեղ պհե, նոր ախպորտանցդ էդ ֆորիցը հանե։
Կիսատն Անահըտին պհըմ ա, ախպորտանցը ֆորիցը կիսամեռ հանըմ, ուշկի բերըմ, ոսկիները լցնըմ են խուրջինների մեջ, որ ճամփա ընգնին։
Էրկու ախպերն իրար ասըմ են.— Մեր նամուսը վեր չի ունիլ, որ սա գնա պարծենա, թե մի կռնանի էսքան բան ա արել, լավն էն ա՝ սրան ֆորը գցենք, մենք խուրջըննին շլակենք, գնանք։
Կիսատին բոթըմ են, գձըմ, իրանք ոսկին շլակըմ, գնըմ։ Գնըմ են հասնըմ մի գոմահանդի, հոքնըմ են, քունները տանըմ ա, քնըմ են։
Թող դրանք քնած մնան՝ խաբարը տանք Կիսատից։
Կիսատը ֆորըմը մնըմ ա, մտածըմ իրա ախպորտանց մասին