մեր աշխարից, ամեն բան անցողական ա, կգա—անց կկենա:
Օրից մի օր, մի տոն օր, հին ժամանակներումը, որ խաչերը դնեին, էդ տղեն տեհավ՝ հրես իրան հնգեր, բարեկամ տղեքը խըմբված, գնում են էդ տոն օրը էդ սրփի մոտ քեփ անելու։ Ինքը շատ տխրեց իրան մեջ, որ իրան իսկի բարև չտվին։
Կտրիցը ցձացավ տուն և մորը խնթրեց, ասավ.— Մայրիկ ինձ թույլ տուր, ես գնամ այս ըշխարից հեռանամ, իմ բարեգամներն ու հնգեր տղեքն ինձ խելագարի տեղ են դնում։
Մերը տղին ասավ.— Բալա՛մ, ի՞նչ ա պատահել, ես մենակ մի տղա ունիմ, էն էլ ուզում ես հեռանալ այս աշխարից. բա մենակ ի՞նչ անեմ ես։ Եթե ուզում ես գնալ քո բարեգամների ու հնգերտանց մոտ քեփ անես, մենք ունինք մի որցակ, մի գրվանքա էլ եղ կճարեմ հարևաննուց, գաթա կթխեմ, ագդակ կթխեմ, կվերցնես, կգնաս նրանց հետ քեփ կանես։
Եվ էդպես էլ արավ մերը։ Պատրաստեց, մի աղլուխում կապեց, բոխչա շինեց և տղեն գնաց իրեն հնգերտանց հետ քեփ անելու։ Ճանապարհին բոխչեն դրեց մի քարի վրա և ինքը քիչ հեռացավ ջրվեթի։ Անդեր բազեն որդիանց որդի աչկը նի առավ, էկավ վերցրուց բոխչեն ու տարավ։ Տղեն տխուր ման գալով, գնաց հնգերտանց սամթը, բայց ամանչեց նրանց մոտենալ։
Հնգորտանցից մի քանիսը խղճացին, մի քանիսն էլ վրեն ծիծաղելու համա հրավիրեցին իրենց սեղանին։ Հնգերտինքը չիմն էլ հարուստ էին, գեղի քյոխվեն, տերտերը, գզիրը և մնացած հարուստնին։
Կերան, խմեցին և ասին.— Եկեք ամենքս մի պատմութին անենք մեր գլխի էկածնուց։ Սկսեցին ամենքը մի պատմութին անել։ Հերթն էկավ էն տղին։
Նա ըսկսեց մանդրամասը պատմել, թե.— Այ հնգերտինք, խեխճ մերս մի որցակ ուներ, մորթեց, հրեվաննուց էլ մի գրվանքա եղ ուզեց, գաթա և ագդակ թխեց, մի բոխչա շինեց, հետս բերեցի, սհե֊սհե՝ բազեն տարավ։ Ես էլ ըմանչեցի, թե ձեր կուշտը գամ, բայց դուք հրավիրեցիք։
Ամենքը մի տեղից գլխին տվեցին, վրեն ծիծաղեցին, թե հրես-հրես, դրուստ որ շաշվել ա, բա մորթած հավը բազեն կտանի՞։
Տղի տրամադրոլթինն ավելի վադացավ, տխրեց և անպայման վճռեց էլ մորը չլսե, գնա էս աշխարից հեռանա։ Էկավ տուն։
Մերն ասավ.— Բալա՛, ինչի՞ յա քեփդ խարաբ, ես քեզ ղրգեցի, որ ուրախ եդ գաս։