Ասավ.— Մերա՛, ես էս աշխարից պիտի հեռանամ, մի բան որ դուզն ասում ես, ինձ սուտ են հանում, էս աշխարում դզություն չկա։
Էստեղ մերը պատմեց տղին և ասաց.— Խեղճ քու հերը գիդեր, որ դուն նեղության մեչ տիս ընգնիլ, բարեգամ և հնգերտինքդ հեռանալ տին քեզանից, և նա մի վասիաթ արավ, թե. «Իմ մինուճար տղին ես ղիմիշ չեմ անում բան ասեմ, համա ես գիդեմ, նրա բարեգամները նրա փողը կուտեն և կհեռանան նրանից և շաշի տեղ կդնեն, նա չի տանիլ էս բանը և կուզենա էս ըշխարից հեռանալ։ Հմա որ գնա էս ըշխարից հեռանա, մի տեղ համբալութին անե, կհարցնեն, թե. «Ո՞ւմ տղեն ես»։ Որ իմանան, թե իմ տղեն ա, կծիծաղեն վրեն, թե՝ էնթավուր մարթիցն էս թավուր տղա դուս էկավ, էն վախտը թող իրա հոր վասիաթը հիշե, գնա, մեր գոմշի թովլումը մի պրանգալ կա կախ արած, ընդուցեն կախ ըլի, խեխտվի»։
Տղեն ինքն իրա մեչ մտածեց, թե.— Ըղորմածիկ հերս լավ ա մտածել, նա խելոք մարթ էր, տուժվելուց ավելի լավ ա՝ մի անքամից վերչ տամ կյանքիս։
Հոր վասիաթը մոր պատմելուց եդը տղեն վի կացավ, գնաց իրանց թովլեն։ Ըստոլը տարավ հետը, ոտի տակը դրեց, հասավ պրանգալին, օղ ու ճիտ արավ, գցեց շլինքը և կախ ընգավ։
Հանկարծ տեսավ եշիկը գրգռալով վեր ընգավ։ Տղեն մնաց զարմացած, իրան կորցրեց։ Եդ ուշկի էկավ, եշիկը բաց արավ. տեհավ, ի՜նչ տեհավ, էն ըղորմածիկ իրան հոր խազինու կեսը եշիկումը դասած՝ էլ հարրանոցնի, էլ տասնանոցնի, էլ ոսկի, լիքը։ Տղեն ուրախացավ, իրան միչումը որոշեց, ասավ.— Էս լավ էլավ, իմ ըղորմածիկ հերն էդ բոլորն իմացել ա, հմա ինչ փորցված մարթ ա էլել, հալբաթ իրան գլուխն էլ ա էկել։
Գնաց մորը պատմեց, մերն ասավ.— Բա, այ բալա, ըղորմածիկ քու հերը փորցված էր, գիդեր, որ քու հին բարեգամնին տհենց կանեն։
Տղեն ասավ.— Դե լավ, մերա, արի մի լավ քեփ սարքենք, մեր հին ու նոր բարեգամնուն չիմ կանչենք, մանավանդ տերտերին ու քյոխվին, պաչոդնքերին և ջահել տղերանցը։
Մերը մի լավ պատրաստութին տեհավ, մի ոչխար առավ, մորթեց, հաց թխեց, բրնձե փլավ արավ, կանչեցին։ Տերտերն էկավ՝ անց կացավ սուփրի վերի ծերը, հետն էլ քյոխվեն ու մնացած պաչոդնըքերը։ Հմի տերտերը սուփրեն օխնիլ տի։