Այս էջը սրբագրված է

Տղեն ասավ.— Տերտեր ջան, կացի մի էրկու խոսկ ասեմ, եդնա քու օխնանքը կասես, կուտեք, ձեզանով անուշ։

Եվ ասավ.— Էս էրկու օրն ի՞նչ միտս ընդավ: Հորս գութանի բնատենն ընդի վեր ընգած էր, ասի— տանիմ թափ տամ, դոխազնու վրա՝ արևը գձեմ, ժանգը վեր գա, բերեմ սնի վրա փթաթեմ, պետկը կգա, էլի: Էն անդեր բազեն աչկը նի առավ, էկավ վի կալավ, տարավ:

Ամենքը մի կռնուց ասին.— Այ տղա, կտանի, կտանի, եթե բայղուշը դրա քեռին չլի, գութանը լարած կտանի:

Բոլորն էլ դրա խոսկին հավանութին տվին։

Դա թե.— Տերտեր ջան, պատճառն ի՞նչ ա, որ էփած հավը բազեն տանիլ չի, գութանի բնատենը կտանի, հլա դեռ գութանն էլ լարած կտանի, թե բայղուշն իրան քեռին չլի:

Ու դրա վրա մի խաղ ասավ.

Վառլու ղուն եյլասն օղդան*,
Ալլահ իգիթիա— սալմասն օղդան,
Բիր իգիթ քի յոխսուլու դուշեր,
Խալխա սալամ վերանդա՝ սալամ ալմազլար:

Բիր ադամ քի աղալդան մինըշի օլսա
Ինդի գալսն փիադա, դաշ բաշընա դուշար,
Բիր արվադ օլար, վար օլանդա ղայում
Ղարդաշ յիղլար-իչալլար։

Յոխսուլու դոլշանդա— ղոյում
Ղարդաշ յադ օլար։

Էստեղ բոլորը սառած մնացին և հերթով, առանց բաժիններն ուտելու, դուս գնացին տնից՝ փոր ու փոշման իրենց արածից:


  • Հարուստը արյուն ունի բացե ի բաց,

Աստվածը իգիթին չանտեսի (երեսից չգցի).
Մի իգիթ, որ կաղքատանա՝
Մարդկանց բարևելիս բարևը չեն առնի։

Մի մարդ, որ խելքից պակաս (նստող) լինի,
(Այժմ) Այն ժամ կմնա հետիոտն, գլխին քար կընկնի։
Մի կին, որ ամուր կլինի,
Բարեկամներ (եղբայր) կհավաքվեն, կգովաբանեն (կխմեն)
Երբ կաղքատանա՝
Բարեկամները օտար կդառնան։