Այս էջը սրբագրված է

76. ԷՍՊԵՍ ԷԼ ԿԱ, ԷՆՊԵՍ ԷԼ...

Մի ախչիկ ու մի տղա իրար շատ սիրել են։ Հին ժամանակ թաքավորը սովորութին ուներ դերվիշի կերպով ման գալ իրա քաղաքում. հանկարծ գնաց տեհավ էդ ախչկանն ու էդ տղին։ Տղեն դրել ա գլուխն ախչկա գոքում, ինքը քնել, ախչիկը տղի գլուխը շոյում ա։

Թաքավորը զարմացավ էդ սերի վրա, ասավ.— Այ բախտ, այ սեր, մեր թաքավորութինը քանի՞ կոպեկ արժի։ Երանի թե ես իմ կնգա հետ տհե սեր ունենայի։

Եվ թաքավորը գնաց, իրա կնգանը պատմեց էդ սերի մասին։

Թաքավորին թաքուհին պատասխանեց, թե.— Մարթիցն ա, որ կնիկն էդքան սիրում ա մարթին։

Թաքավորը հակառակ խոսեց, ասավ.— Ոչ, կնոջիցն ա, կինը հալալ կաթնակեր ա, իրան մարթին հարգում ա ու սիրում։

Դրանք փորձի բռնեցին։

Կնիկը մի նամակ գրեց էդ տղի վրա, որ.— Սիմոն, ես քեզ տեհել եմ այսինչ ժամանակ քաղաքումը ման գալիս, քեզ հավանել եմ, թաքավորի գլխին ես մի օղբաթ կբերեմ, դուն արի նստի թաքավոր, ես էլ լինեմ թաքուհի, էս աշխարը մեզ հմա լի ա, ի՞նչ ես տհենց ախկատ մնըմ։

Թաքուհու ծառեն էդ նամակը տարավ էդ Սիմոնի մոտ։