Այս էջը սրբագրված է

Ասավ.— Արի՛ դուս։

Դուս էլա եդնեն, տեհա՝ ըհը, հրես էրկու ձի թամքած, դռանը կապած։ Մեկն ինքը նստեց, ինձ էլ ասավ.— Դվորը գնամ, ետնես արի:

Առանց ծպտալու եդնեն քշեցի և մտածում եմ, որ սա ինձ ո՞ւր ա տանում: Մի քանի կիլոմետր անտառներով գնացի և ես էլ ուժի տեր եմ, ուժս հավաքեցի ու գուրզս գձեցի՝ որ մի տալով նրա կենքին վերջ տամ, ազատվեմ նրա ձեռից։

Հենց որ գուրզս դիբավ, էթեն պատասխանեց ինձ.—Ա՜յ տղա, հանաքի վախտ ես գտել, չէ՞ տեղ ենք գնում։

Մնացի զարմացած. ասի.— Էս ի՞նչ թավուր մարթ ա, էս աշխարում ինձ պես ուժեղ մարթ չի կա, սա իմ գուրզի դիպչելը հանաք հաշվեց։ Վախեցի նրանից։ Գնացինք մի սարի բլուլ։ Կլի էսպես սհաթի քշերվա էրկուսը։ Վեր էկանք էդ սարի բլլումը, ի՞նչ տենամ, մի մենձ ամարաթ իրան հասարովը, միջին միայն մի վառած լամփ ա ըրևում։

Ասավ.— Այ տղա, էս ձին բռնե, մի սհաթ քեզ ժամանակ, տենո՞ւմ ես էն տունը, ես գնում եմ ընդի։ Եթե տենաս ըտեղ գրգռոցն էկավ ու լամփեն եդ վառվում ա, ընդով ըսպասի։

Մի սհաթ չի քաշում, գրգռոցն ընգավ էդ ամբողջ տան մեջ։

Վախտիցն էրկու հրոպե պակաս դուս էկավ, ձեռին բերեց մի արնոտ խանչալ և մի մարթի գլուխ։ Մնացի զարմացած։

Ինձ ասավ.— Այ տղա, արի գնանք։

Ձիանը կապեցինք պալատի դռանը, ինձ տարավ մի նոր գերեզման շանց էրեթ։

Էդ տեղ ինձ ասավ.— Այ տղա, ես քու անումովն էկել էի, որ էս աշխարում քեզ պես փորձված ու ուժով մարթ չի կար, բայց որ սրան զուր զոհ կտամ. լավ էն ա՝ ես գնամ։ Ես գնացի և կատարեցի իմ սրտիս փափագը։ Դա իմ թշնամին էր, իմ սիրած տղին դա սպանել ա էս խանչալով, հմի էս թազա գերեզմանումն ա, որ մթամ թե ինձ տանի իրան կնիկ։ Այ տեսնո՞ւմ ես էս գլուխը, էս մարթն ա։ Վերջ տվի սրա կենքին։ Արի դուն, ես քեզ խնթրում եմ, ինձ սպանե էս արնոտ խանչալովը, որ իմ սիրած տղի արնոտն ա, և ինձ էդ գերեզմանումը թաղե, էս գլուխն էլ դիր մեր էրկուսի ոտի տակին, եդո ծածկե մեզ, ոնց որ պետկն ա։

Բայց ես մերժեցի ախչկա խնթիրը և զարմացա նրա սերիցը, թե ի՞նչ թավուր սեր ուներ նա, որ իրան սիրած տղի հետ ուզեր գերեզման մտնի և իրան թշնամու հախիցն էկավ։