— Դունյա-գյոզալի տեղը մեզ ասիլ պտես, նանի՜ շան, չունքի էս իմ ախպոր բութեն ա. սրա խաթեր գլուխս բադա պտեմ տալ ու գգնալ։
— Է՜, է՜, էդ լաբոլ դժար բան ա, որդի՛, էլլըհե ջհել վախտս էր էլել՝ կիմանեի, հըմա հմի կարալ չեմ։
— Էլ դես, դեն չկա, նա՛նի, ոնցորիսա պտես իմանալ ու մեզ սըվորացնել։
Պառավը մըքիչ միտք արավ միտք, ու թե.— Դե՛ լավ,- ասավ,— քնեցեք չքել բարի լիսը բաց ըլի, ըռավոդը կասեմ։
Ըռավողը որ վիկացան, երեսները լվացին, աղոթք արին պրծան, պառավն ասավ.— Հրես էս ճամփեն կբռնեք՝ կերթա՜ք, կերթա՜ք չքելը որ մի մենձ մերի ռաստ կգա. էդ մերումը մի անվերիվերի տեղ մի մենձ ըմարաթ կա, Դունյա-գյոզալը էդ ըմարաթի միջին ա, օխտը ուշաբ ախպեր ունի, նրանք օխտը օթախ մին մնի վրա փագած՝ շըլիզ ծերի օթախումն են պըհում Դունյա-գյոզալին։ Հմի աստոծ ձեզ հետ ու ձեր մեղքը ձեր շլինքը։
Պըռավին շնորհակալութին արին, ասծու անըմը տվին ու ճամփու ընգան։
Քա՛նի օր, քա՛նի շաբաթ, թե քանի ամիս ճամփա գնացին, էդ աստոծ գիդի, չքելը մի րիգու հասան պըռավի ասած մերու միջի Դունյա-գյոզալի ուշաբ ախպորտանց ըմարաթնուն։ Ըմա՜րաթ եմ ասըմ, որ սաղ ըշխարքումը ինչղդամ թըգավորնի կան, չիմնու ըմարաթնուցն էլ լավը։ Տանը ոչով չկար, ուշաբնին ֆորսատեղն ին, Դունյա֊գյոզալն էլ զաթի օխտը օթախի միջին փագած էր։ Դռանը օխտը օջաղ կար վառած, ամեն օջաղի վրա մի մեձ ընգնավոը պղինձ դրած կսկարենքնու վրա։ Էդ պղնձնու միջին էլ մնումը սաղ-սաղ գոմեշ, մնումը եզը, մնումը ոչխար ու ջուռա֊ջուռա ֆորսի մսեր՝ խլթխլթալն եփում ին։
Ղասաբ֊օղլին ու իր ախպերը ըմարաթնու պատի տակին թագ կացան մըչվանց տենուն, թե ինչ ա ըլում։
Հենց որ լավ ղըրանլուխն ընգավ հա, մին էլ էն տեհան՝ հրես օխտը ուշաբ ախպերտինքն էլ եկան՝ սպանոտած ֆորսերը ուսներին. մընի շըլակին՝ սաղ պախրա, մընի շըլակին՝ վերու վարազ ու ջուռա֊ջուռա ֆորսի մսեր։ Շալակնին վերածին ու սոված գիլանու պես վրա էլան պղնձնուն։ Հըմա էն սըհաթը ֆոտով իմացան, որ իսանի ոտ ա մտել իրանց ֆողը։ Իրար հարցրին ու էդ սուս կացան, չունքի ասին՝ ով սիրտ կանի իրանց օլքեն ոտ կոխի։
Խելի վախտից եդը Ղասաբ֊օղլին ախպորը թողուց տեղն ու