Այս էջը սրբագրված է

77. ՔՅԱՍԸԲԻ ԿԵՐԱԾԸ ՎԱՐՑԿՆ Ա

Ըլըմ ա, չըլըմ, մի բազրգյան: Էդ բազրգյանն աշխարի էս ծերիցն էն ծերն իրան փեշակով միշտ ման գալիս ա ըլըմ: Դա ունենըմ ա մի մինուճար տղա։ Էդ տղին էլ ա հետը տանըմ, իրա փեշակը սվորացնըմ, շատ հարստութին են ձեռք բերըմ։ Տղեն էլ վենձանըմ ա, հրսանիք անելու հասնըմ։ Էդ տղեն մի քշեր էրազ ա տենըմ։

Էրազըմ Գաբրիել հրեշտակնին գալիս են, ասըմ.— Այ տղա, որ օրը հրսանիք ըլիս, գալ տինք քու ֆոքին առնիլ։

Էդ տղի սիրտն ահ ա ընգնըմ, հմա օչում բան չի ասըմ։

Օրերից մի օր հերը եխեն կտրըմ ա, ասըմ ա.— Էս ա հասած տղա ես, արի հրսանիք անենք, մուրազիդ հասցնենք, մենք էլ ուրխանանք։

Տղեն կամք չի անըմ հրսանիք ըլելու։

Հերն ասըմ ա. —Այ տղա ջան, սրանից էլ ավելի ապրուստ ես ուզըմ, ապրուստն ունինք, ոսկին ու արծաթն ունինք, է՞լ ինչ ես ուզըմ, արի խաթրիցս անց մի կենալ, հրսանիք անենք քեզ։ Տղեն էլ եդ կամք չի անըմ։ Հերը հազար ու մին տեղ ախչիկ ա ջգըմ, մարթ ա մեչ գձըմ, տղին մի կերպ համոզըմ են։

Տղեն մտկըմն ասըմ ա.— Հերս էս ա պռավել ա, ինձ էլ էս տարսն ա հասցրել, լավն էն ա հորս խաթրիցն անց չի կենամ, ջհանդամին, մի օր էլել եմ, մի օր էլ մեռնիլ տիմ։ Բերըմ են մի