Այս էջը սրբագրված է

78. ԳՈՄՇԻ ՊՈԶԸ

Մի մարթ իրեք տղա ա ունենըմ։

Էդ տղեքր մենձանըմ են, կնիկ են ուզըմ թե չէ՝ հորն ու մորից բժանվըմ են, ապրուստը, տունը-տեղը ձեռներուց խլըմ, նրանց տանըմ գոմն են անըմ, ասըմ են.— Ըտի կացեք։

Անց ա կենըմ մխելի վախտ, էդ մարթի կնիկը բողմի ա գալի, մեռնըմ։

Մարթը մտածըմ ա, ասըմ ա.— Իմ տղեքը բեդովլաթ դուս էկան, ինձ մտիկ չի արին, կնիկս բողմիցը մեռավ, ես էլ էսա նրա օրը տիմ ընգնիլ, ի՞նչ անեմ։

Մտածըմ ա, մտածըմ, եդնա դրանք իրանց տան սնի գլխից կպցրած մի գոմշի պոզ են ունենըմ, գնըմ ա պոկըմ, բերըմ ա մի թուղթ ա գրըմ, միջին դնըմ, տանըմ ա գոմի պատըմը պհըմ, ծերը մի քիչ ըրեվացնըմ։

Եդնա գնըմ ա մենձ տղին կանչըմ, թաքուն ընգաճըմն ասըմ ա.— Դուք իմ տղեքն եք, իմ ջիգյարն եք, դուզ ա դուք բեդովլաթ դուս էկաք, ձեր հորն ու մորը դուս արիք ու մտիկ չարիք, հմա դուք արիք՝ ես անիլ չեմ, էլ եդ իմ ջիգյարն եք, խի՞ իմ ըշխատանքը ջուրը մաղվի, կորչի, շուն ու գելի փայ դառնա։ Հրե տենըմ ե՞ս էն պոզի ծերը, իմ ոսկին նրա միչին ա պհած, մենակ քեզ եմ ասըմ, իմ վենձ տղեն ես, վասիաթ եմ անըմ, ես էս ա կմեռնիմ, էն ոսկին իմ մեռնելուց եդը քեզ եմ վասիաթ անըմ։

Էդ որ ասըմ ա, էդ վենձ տղեն հորը տանըմ ա տուն, կնիկը բերըմ ա պատրոնին լեղացնըմ, հաքցնըմ են, ուտացնըմ, խմացնըմ, էն թավուր պհըմ են, էլ ասել չեմ կարալ։