Այս էջը սրբագրված է

կուշտը, ասըմ ա.— Իմ կովը մարթիս հետ ղրգըմ եմ, 300 մանեթով կբարըշես, կովը վեր կունիս, մարթիս փողը կտաս, կղրգես։

Ասըմ ա.— Լա՛վ:

Հմի էլ գնըմ ա սապոժնըկի կուշտը, ասըմ ա.— Իմ ոտով մի ջուխտ ոտնաման կարե, մարթըս կգա, վաղը կտա, կբերե:

Ասըմ ա.— Լա՛վ։

Հըմի էլ գնըմ ա դերցակի կուշտը, մի կաստում ա զակազ տալի, ասըմ ա.— Մարթս կգա, փողը կտա, կբերի:

Հմի էլ գնըմ ա սհաթ շինողի կուշտը, մի սհաթ ա զակազ տալի, ասըմ ա.— Մարթս կգա, փողը կտա, կբերե:

Ասըմ են.— Լա՛վ։

Գալիս ա տուն, սիրեկանին ասըմ ա. —Տար կովըդ տուր ֆլան ղասաբին, փողը կտա՝ ես բարըշել եմ, դու բան չի խոսաս: Կտանիս հարիր մանեթ կտաս սապոժնըկին, մի ջուխտ ոտնաման կտա, կբերես։ Ֆլան դերցակի կուշտը կգնաս, հարիր մանեթ էլ նրան կտաս, կաստումը կտա, կբերես։ Սհաթ շինողին էլ հարիր մանեթ կտաս, սհաթ եմ զակազ տվել, կտա՝ կբերես:

Ասըմ ա.— Լա՛վ:

Եդնա իրա մարթին էլ ա նույն բաները պատվիրըմ: Սիրեկանը մի քսան ոտն աղաք ա ընգնըմ, կովը տանըմ, մարթն էլ իրա կովն ա տանըմ։ Էդ մարթը տենըմ ա, որ իրա նման մի մարթ, իրա կովի նման մի կով աղաք արած՝ տանըմ ա։

Ասըմ ա.— Այ մարթ, թե ասեմ՝ նա ես եմ, բա ե՞ս ով եմ:

Էդ մարթը մխելի միտկն ա անըմ, ասըմ ա.— Հլա գնամ, թե էս մարթն էլ կովը տարավ իմ կնգա բարըշած ղասաբի կուշտը, ուրեմը նա ես եմ, ես՝ ով ա գիդրմ ով եմ, թե ուրիշ տեղ կտանի, ուրեմը ես՝ ես եմ, նրա հերն էլ անիծած։

Գնըմ են հասնըմ, սիրեկանը կովը տանըմ ա ղասաբին տալի, ասըմ ա.— Իմ կնիկը կովը ղրգել ա, փողը տվեք։

Նրանք անխոսալ փողը տալիս են։

Էդ մարթը մտկըմն ասըմ ա.— Ուրեմը նա ես եմ, ես, ով ա գիդըմ, ով եմ, իմ հերն էլ անիծած։

Ինքն էլ հլե նհե կովը բրախըմ ա, էդ մարթի եդնա գնըմ ասըմ ա.— Հլա տենամ, թե հաստատ գնաց սապոժնրկիցն էլ ոտնաման վերցրուց, ուրեմը նա՝ ես եմ։

Սիրեկանը գնըմ ա սապոժնըկի կուշտը, հարիր մանեթը տալի, ոտնամանը վեր ունրմ, գնըմ։

Դա ասըմ ա.— Ուրեմը, նա ես եմ։