80. ՃԻՔԿՈՆ
Ասըմ ա, ասավ՝ մի քիր ու ախպեր են ըլըմ, շատ էլ քյասիբ են ըլրմ։ Դրանք բազարի կշտին մի ֆողե տուն են ունենըմ, քիրը տանը կենըմ ա, ախպերը գնըմ ա ծմակիցը շլակով փետ ա բերըմ, ծախըմ ա, յոլա են գնըմ։
Օրի մի օրն էլ գնըմ ա ծմակը մը փետն անըմ, շլակըմ, գալիս ա հասնըմ մի թալա, դրա ընգաճովը մի ձեն ա ընգնըմ. «Ինձ տանողն էլ ա փոշման՝ թողողն էլ»։
Գնըմ ա տենըմ՝ մի իսանի չոր կարկաժ ա վեր ընգած։
Ասըմ ա.— Ի՞նչ անեմ, ինչ չանեմ, ոնչ տանիմ, ոնչ թողամ, լավն էն ա էս փետը վրեն վառեմ, թողամ գնամ։ Դա էդ փետը վրեն վառըմ ա, բիրադի կարկաժի հետ մոխիր ա անըմ, թողըմ ա գնըմ տուն։
Քիրն ասըմ ա.— Ախպեր, խի՞ չես փետ բերել, բա էքուց ի՞նչ տինք ուտիլ։
Ասըմ ա.— Հիվանդ էի, կարացի ոչ բերեմ։
Էքսի օրը եդ գընըմ ա ծմակը, փետը կապըմ ա, շլակըմ, գալիս ա հասնըմ էն թալեն, ասըմ ա.— Հլա տենամ ինչ ա դառել։
Փետի ծերով խառնըմ ա, տենըմ ա միջին մի կանանչ հուլունք։ Հուլունքը վեր ա ունըմ, գցըմ բլզի ծոցաջեբը, փետը շլակըմ ա, գալի տուն։