Այս էջը սրբագրված է

Ճիքկոն գնաց տատի տուն, ոսկին տվուց իրան. ասավ.— Տես, ինչքան էս գեղերումը քյասիբ տուն կա— էս ոսկին փայ արա նրանց, քու փայն էլ քեզ վե կալ, ինձ հմար մի ձեռք բժշկի շոր առ, մի ածըլի, մի ղալիբ սապոն, մի պաչկա աղ, մի հատ էլ կարզինկա:

Տատը գնաց էդ ասածնին բերուց, դա հաքավ, կարզինկեն ձեռը վե կալավ, գնաց Եներալի դռնովն անց կենալով ձեն տվուց.— Այ լավ բժիշկ, այ լավ բժիշկ։

Եներալը ձենն իմացավ, կնգանը ղրգեց կանչիլ տվուց:

Ասավ.— Կարա՞ս սաղացնես։

Ասավ.— Կարամ, թե ասածնիս անեք։ Ասին.— Ի՞նչ ա։

Ասավ.— Մի բաղնիս դրդակիլ տուր, հավուզը ջուր լցրու, քեզ տանին ընդի, գամ բժշկեմ։

Տհենց էլ արին։

Ասավ.— Հիվանդ մարթ ա, կծվա, կճղա, ոչով մոտ չի գա։

Տարավ հավուզի կշտին թող արավ, սապոնը միչկին փրփրացրուց, ածըլով մեչքը կտրատեց, աղը սապնի փրփրի հետ մեչն ածավ:

Քանի նա մխկտոցիցը գոռոցն ընգավ, դա իրան գործն առաջ տարավ ու ասավ.— Դիմացի, բան չի կա, գեղացոնց ջանը դու շատ ես մխկտացրել:

Դուս էկավ, բաղնիսի դռան վրա գրեց.— Ես՝ Ճիքկոն, դու՝ Եներալը, դա պուճուր օյին ա, վենձ օյինը եդնուց ա։

Անց ա կենում մխելի վախտ, մի օր էլ թաքավորը եդ երազ ա տենըմ, կանչիլ ա տալի Ճիքկոյին:

Ասըմ ա.— Ես իմացել եմ, թե դուն ինչ օյիննի ես հանըմ Եներալի գլխին, իմ սրտիցն ես ջուր խմըմ, հմի մի էրազ եմ տեհել, թե կարացիր հանես, ինչ մուրազ ուզենաս ձեռիցս եկածը խնահիլ չեմ։

Ասըմ ա.— Քու տված մուրազն ինձ պետկը չի, քու էրազն էնա, որ քու դռանը սատկած օձ ես տեհել։

Ասըմ ա.— Բա դա ինչ բան ա։

Ասըմ ա.— Քու դուշմանն իրան ոտով գալ տի քու դուռը։

— Ո՞նց։

— Որ գա, կտենաս։

Ճիքկոն գնըմ ա մի օխտը տարեկան տբրի մորթի ճարըմ, ամեն օխտը մազին մի հատ բոժ ա կախ անըմ, միչին փթաթվըմ ա,