Այս էջը սրբագրված է

հետը զուռնա-դհոլչի վեր ունըմ ու գնըմ մի փուրղունի միչի նըստըմ, ճամփա ընգնըմ դբա Եներալի գեղը։ Փուրղունն ու զուռնաչքերը գեղի ղրաղին թողըմ ա, քշերվա կիսին ինքը գնըմ ա Եներալի տան կտրովը տուն մտնըմ, ձեռը դնըմ ա Եներալի ու իրա կնգա բգին ու իրան թափ տալի։ Որ թափ ա տալի հա, բոժերը զնգզնգոցն են ընգնըմ, դրանք զարթնըմ են։

Եներալը հարցնըմ ա.— Ո՞վ ես... էլ կարըմ չի բան ասել, թուքը ցմաքըմ ա։

Ասըմ ա.— Ես Գաբրիել հրեշտակն եմ, էդքան որ դու անմեղ արին ես թափել, գեղացոնց ցամաք հացն էլ ես կտրել, մի կտոր ֆողն էլ ես ձեռիցը խլել, դրա հմար աստոծ ինձ ղրգել ա, որ ֆոքիդ առնեմ։

Ասըմ ա.— Բա մի օր էլ ա մաջալ չես տա՞լ։

Ասըմ ա.— Չկել էքուց մաջալ կտամ, որ քու տան դռան կաղնի ծառը կտրես, մի վենձ կուբո շինես, որ էքուց քշեր գամ քեզ ու կնգանդ միչին տենամ ու տանեմ։

Ասըմ ա ու էդ կտրովը թոգ ա կապած ըլըմ, էդ թոգովը բըռնելով դուս ա ըլըմ։ Էքսի օրը Եներալը կաղնի ծառը կտրիլ ա տալի, մի վենձ կուբո ա շինել տալի, սև օր սուք մտած ճամփա են պհըմ հրեշտակին։

Մութն ընգնըմ ա թե չէ, Ճիքկոն փուրղունը բերըմ ա Եներալի դռանը ոտն ա անըմ, ինքը եդ կտրովը վեր գալի, տենըմ ա Եներալն ու իր կնիկը դըղդողըմ են։

Ասըմ ա.— Մտեք կուբոն։

Էրկուսին էլ կուբոն ա ածըմ, ղփուլը ծածկըմ, դռները բաց ա անըմ, դուռն աչքերի հետ տանըմ ա դնըմ փուրղունի միչին ու զուռնա դհոլն ածիլ տալով փուրղունը քշըմ ա։ Գեղերըմն իմացած են ըլըմ, որ Գաբրիել հրեշտակն էկել ա Եներալի ու իրա կնգա ֆոքին առնի, չիմն էլ ուրախանըմ են, քեփ սարքըմ, քշերը դուս գալի թմաշի։

Ճիքկոն տանըմ ա թաքավորի դռանը ոտն անըմ։ Ինչքան ժողովուրդ կա, հվաքվըմ են թմաշի։

Ճիքկոն բաց ա անըմ կուբոյի ղփուլը, Եներալը տենըմ ա Ճիքկոն իրան բերել ա թաքավորի դուռը, ուզում ա փախչի, հմա էնքան մարթի ձեռից ուր կարա փախչի, ամենքի սիրտն էլ դաղել ա։

Ճիքկոն կապոտըմ ա էրկուսին էլ ու ասըմ ա.— Խու տեհաք,