Այս էջը սրբագրված է

81. ՔԵՌԻՆ ՈՒ ԵԳԱՆԸ

Մի մարթ ու կնիկ են ըլըմ։ Էդ մարթը մի լավ լուձ եզնով ու մի չթով ֆող ա վարըմ, ապրուստ դըզըմ, ինքն էրեսը տենըմ չի, չիմ կնիկը քոռ ու փուչ ա անըմ, իրա սիրեկաննու հետ լափըմ։ Էդ մարթն էլ բան չի գլխի ըլըմ, մի խեղճ ու կրակ հայվանի մինն ա ըլըմ։ Գնըմ ա իրա քվոր տղին բերըմ, որ չութ վարելիս քոմագ անե, էդ փչացածը շատ շունն ա ըլըմ, ձեռաց գլխի յա ըլըմ իրա քեռեկնգա արարմունքնին։

Ասըմ ա.— Քեռի ջան, ես ըստի կկենամ, քեզ քոմագ կանեմ։

Քեռեկինը մարթի վրա կտաղըմ ա, փըրփրըմ, ասըմ ա.— Վայ տամ քու գլխին, մթամ հաց շատ ունիս որ դուն ուտես, դրան էլ ջոգ ես բերըմ գլխներուս խաթա՞։

Ասըմ ա.— Այ կնիկ, քոմագ չունիմ, բան չի կա, հլբաթ մի կտոր հաց էլ կլի, որ սա ուտե մեզ հետ։

Վերչը եգանը կենըմ ա իրա քեռու տանը։ Մի քանի օր որ անց ա կենըմ, դա բուսու ա պհըմ, տենըմ ա, որ իրա քեռեկինը իրանց քյոխվի տղի հետ շատ ա սիլի-բիլի անըմ։ Էքսի օրը, որ քեռու հետ լութը լձած տանելիս են ըլըմ, մհանա յա անըմ, ասըմ ա.— Քեռի, ճիպոտը մտահան եմ արել, դու չութը քշե, ես գնամ բերեմ։

Եդ ա դառնըմ, գալիս ա կտրովը թաքուն անգաճ ա դնըմ,