Այս էջը սրբագրված է

տենըմ ա հրե քյոխվի տղեն տանը, քեռեկնգա հետ փթաթորված, զրից են անըմ։

Քյոխվի տղեն ասըմ ա.— Բա հմի ես գնըմ եմ գութանը, ճաշին ո՞նց տինք իրար տենալ;

Ասըմ ա.— Դու քու տեղն ասա, ես կհազրեմ, լավ խորակ կեփեմ, կբերեմ։

Ասըմ ա.— Ես փլան հանդըմն եմ, ընդի մենակ մեր եզն ա չալ, Էնա չալ եզը կասես ու կգաս։

Եգանն էդքանն իմանըմ ա թե չէ, թողըմ ա, գնըմ քեռուն հասնըմ։

Գնըմ են ֆողը վարըմ, որ ճաշվա վախտը գալիս ա, ասըմ ա.— Քեռի ջան, ես շոքեցի, շաբիքս հանիլ տիմ։

Շաբիքը հանըմ ա ու եզան մեչկովը փթաթըմ, եդ վարըմ են։ Հլե մին էլ տենըմ են, որ հրես քեռեկինը քրդնքամտած, էրկու ջուռա խորակը ջոգ-ջոգ ըմանըմ, բերուց։ Գալիս ա ֆողի ծերը հասնըմ, որ տենըմ ա իրա մարթին ու եգանին ա թուշ էլել, մնըմ ա հուշ էլած, հմա էն անսկամն ա, իրան կորցնըմ չի։

Եգանը վազըմ ա աղաքը, ասըմ ա.— Ապրի քեռեկինս, մեզ հմար խորակ ա բերել, յավաշ մի քոմագ անեմ։

Գնըմ ա ձեռիցն առնըմ, բերըմ են բաց անըմ, տենըմ են մի ըմանըմ հավն ա չխրթմա արած, մի ըմանըմն՝ ձվաձեղ։

Մարթն ասըմ ա.— Ա՛յ կնիկ, էս ո՞րդիան ես սրանք բերել, մեր քյասիբ տանը ըսկի չոր ու ցամաք հաց էլ չի կար։

Ասըմ ա.— Այ մարթ ջա՛ն, ըսօր վարթեվոր ա, խալխը չիմ ուրախանըմ են, ես էլ մի հավ ունեի պհած, ասի շինեմ, բերեմ ձեզ ուտացնեմ։

Մարթն էլ դե գլխի չի ըլըմ, ուրխանըմ ա, նստըմ են կուշտ ուտըմ, ղրաղ ըլըմ։ Նա նհե մրթշորված նստըմ ա, նստըմ, դարդակ ըմաննին վեր ա ունըմ փոր ու փոշման տուն գալի, էլ դարդակ ո՞ր էրեսով գնա սիրեկանի կուշտը։ Էքսի օրը եդ քեռին ու եգանը եզնիքը լձում են, քշըմ դբա ֆողը։

Ճամփու կիսիցը եգանը եդ մհանա յա անըմ, ասըմ ա,— Վո՜ւյ, քեռի ջան, ջնջիլը մտահան եմ արել, դու քշե, ես գնամ մի սհաթըմը բերեմ։

Գալիս ա եդ կտրիցն անգաճ ա դնըմ։ Եդ տենըմ ա, որ սիրեկանը հրե տանը։

Քյոխվի տղեն ասըմ ա.— Էն խի՞ չի էրեկ էկար, աչկս ջուր կտրեց, չկելը ճամփա պհեցի։