Այս էջը սրբագրված է

Մենակ վախիցը գիդե ոչ ինչ անե, ասըմ ա.— Ըսօր-էքուց ինձ բռնիլ տին։

Կնիկն ասըմ ա.— Ա՛յ մարթ, արի մեր էլած-չելածը հվաքենք, էքուց ես էլ գաթա-մաթա կթխեմ, մեր ճամփու պաշարը հազիր կանեմ, քշերը թաքուն վի կենանք, մի տեղով գլուխներուս առնինք-կորչինք, թե չէ սա մեր գլխին օղբաթ տի բերիլ, ֆողով-ջրով կորցնիլ տի։

Մարթը միտկն ա անըմ ու կնգա խելքին ա ընգնըմ։ Դրանք չիմ եգանն անգաճ ա դնըմ։ Էքսի օրը, քեռեկինը եղ ա ունենըմ պհած, հանըմ ա գաթա թխըմ, հաց ա թխըմ, չիմ, ամեն ինչն էլ հազիր ա անըմ, մարթն էլ բերըմ ա մի վենձ քթոցըմ դասըմ, որ քշերը շլակի, ճամփա ընգնին։

Ըրիգունը մթնըմ ա, եգանն ասըմ ա.— Էտ ո՞նց ա քնըմ չե՞ք։

Ասըմ են.— Քուններուս տանըմ չի, դու քընի։

Ասըմ ա.— Չէ՛, դուք էլ քնեցեք, որ իմ քունը տանի։

Դրանք էլ շորերներուն հանըմ են, մտնըմ տեղներուն, որ բալի խափեն քնացնեն։ Եգանը տենըմ ա եդ դրանք քչփչըմ են, ասըմ ա.— Էլավ ոչ, ըտի մի բան կա, քնըմ չեք։

Կնիկը մարթի անգաճն ա մտնըմ, ասըմ ա.— Արի քնինք, բալի կարծիք չի անե, քշերվա կեսին որ որցակը կանչե, ես կզարթնիմ, էն վախտը դա խորը քնած կլի, կթողունք ու ճամփա կընգնինք։

Մարթն ասըմ ա.— Լավ էլ ասըմ ես, ես հլե շատ եմ բեզարել, մի քիչ աչկըս կպցնեմ, որ կարենամ էդքան բեռը տանիմ։

Դրանք քնըմ են, թե չէ, եգանը սուս ու փուս վեր ա կենըմ, բերըմ ա իրա տեղը մի քոթուկ ա դնըմ, էն քթոցի գաթենին ու հացերն էլ դռդակըմ ա, շատը դես-դեն ա անըմ, իրա բերած էն մի տոպրակ ոսկին էլ հետը մտնըմ ա քթոցի մեջը, եդնա մի քանի գաթա ու հաց էլ վրեն դասըմ։

Քշերվա կիսին որցակը որ կանչըմ ա, կնիկը մարթին բոթըմ ա, ասըմ.— Քանի շնթռած ա, վեր կաց կորչինք։

Վեր են կենըմ, գալիս են տենըմ տեղը նհենց դմբուզ ա, էլ ձեռ չեն տալի, մարթը գնըմ ա անսաս քթոցը շլակըմ, ասըմ ա.— Այ կընիկ, էս ի՞նչ ծանդրն ա, էս ի՞նչ շատ ես թըխել։ Կնիկն ասըմ ա.— Վայ տամ նրա գլխին, բա թողեի, որ նա զխտվե՞ր, գնա, բան չի կա, մեռնիլ չես։

Նաչարը տնքալով անսաս դուս ա ըլըմ, կնիկն էլ եդնեն։ Դրանք էդ մթնաքշերը ճամփա են ընգնըմ, գնըմ են, շատն ու քիչը իրանք գիդեն, գնըմ են հասնըմ մի գեղի ղրաղ։ Էդ գեղի շները դուս են