Այս էջը սրբագրված է

դառնըմ, դրանցնի ըլըմ։ Էդ նաչար մարթն էդ քթոցը շլակին դես ա փետը պտըտըմ, դեն, իլլաջ չի ըլըմ, դրանց կալմեջ են արել, քիչ ա մնըմ հում-հում ուտեն։

Քեռին որ տենըմ ա իլլաջը կտրեց հա, ասըմ ա.— Վա՜յ մի եգանն ըստի դուս գա։

Եգանը քթոցի միչիցը ձեն ա տալի, ասըմ ա.— Քեռի ջան, ես ըստի եմ, քթոցը վեր դի։

Քեռին ու քեռեկինը մնըմ են ըրմացած, շներին էլ են մտահան անըմ, քթոցը վեր ա բերըմ։ Եգանը դուս ա գալի, քեռու ձեռիցը փետն առնըմ ա, մին էս շանը, մին էն շանը, կլանչոցը գձելով հետ ա ածըմ։ Դրանց թափըմ ա, եդ ընգնըմ են ճամփա։ Գնըմ են հասնըմ մի վենձ ջրի ղրաղ, ըտի ասըմ են.— Մի քիչ դինջանանք, բեզարել ենք։

Դինջանըմ են, հաց ու մաց են ուտըմ, եգանն ասըմ ա.— Քունս տանըմ ա, էկեք մի քիչ քնինք, լիսանա, լիսով կգնանք։

Եդնա ինքը սուտ քուն ա տալի, խռրմփացնըմ։

Քեռեկինը մտնըմ ա մարթի անգաճը, ասըմ ա.— Արի սրան գձենք ջուրը, բալի պրծնինք, թե չէ սրանից պրծնիլ չկա։

Էդ վախտը եգանը կողքի վրա շուռ ա գալի։

Մարթը ձեռը դնըմ ա կնգա բերնին, ասըմ ա.— Սուս կաց, կիմանա, դեռ զարթուն ա։

Եդնա իրանք էլ խտոր են ընգնըմ, կնիկն ասըմ ա.— Դե քնի, եփ որ խորը քուն ըլի, քեզ իմաց կանեմ։

Էրկուսն էլ շատ բեզարած են ըլըմ, մի քիչ կենըմ են, էրկուսի քունն էլ տանըմ ա։

Եգանը վեր ա կենըմ, գնըմ ա քեռեկնգա գլխիցը կամաց եդ ա անըմ աղլուխը, կապըմ իրա գլխին, եդնա քեռու կոխկին բոթըմ ա, ասըմ.— Այ մարթ, այ մարթ, եգանը քնած ա, վեր կաց ջուրը գձենք։

Քեռին քնակոլոլ վեր ա կենըմ, գլխիցը մինն ա բռնըմ, ոտներիցն էլ մինը, գձըմ են ջուրը։ Ջրըմը նա մի էրկու ղլղլացնըմ ա, հմա ջուրը խեղդըմ ա, քշըմ ա տանըմ։

Եգանն աղլուխը գլխիցը եդ ա անըմ, ասըմ ա.- Քեռի ջան, էլ վախիլ մի, ամեն դարդից էլ պրծել ես։ Քեռին մնըմ ա զարմացած։

Ասըմ ա.— Էլ զարմանալ մի, նա ուզեր ինձ ջուրը գձես, ես էլ ուզեցի նրան ջուրը գձենք, հմի ով ղոչաղ էր, նա տարած ա, հմա մի օր էլ քու գլուխը տեր ուտիլ, թե ինձ ջուրն էիք գձել։