Այս էջը սրբագրված է

Ըտի նոր պատմըմ ա, թե ինչ թավուր ա էլել իրա քեռեկինը, եդնա վեր են կենըմ, քթոցն ու էն ոսկին շլակըմ, ճամփա ընգնըմ։ Գնըմ են տենըմ հրես մի հրսանքավոր զուռնա դհոլով հարսն են տանըմ։

Եգանն ասըմ ա.— Ձեր տունը չքանդվի, ոսկին ջուրը տանըմ ա, դուք ըստի հարսի ալավովն եք էլել։

Ասըմ են.— Ո՞րդի ա, ո՞րդի։

Ասըմ ա.— Հրե էն կռան ձորըմը, մենք աման չունինք, թե շատ էինք վի կալել, զոռի քթոցն ու էս տոպրակն ենք լքցրել։

Եդնա մի քանի ոսկի էլ քթոցն ա ածած ըլըմ, ձեռը տանըմ ա քեռու շլակիցը հանըմ, շհանց տալի, տոպրակն էլ իրա ձեռին ա ըլըմ, էն էլ շհանց տալի։ Հրսանքավորնու աչկերը չորս ա դառնըմ։ Էլ տերտեր, էլ քյոխվա, էլ հարուստ, էլ քյասիբ, չիմն էլ թողըմ են ու վազըմ դրա ձորը։ Փեսեն էլ հարսին ա թողըմ, նրանց եդնա վազ տալի։ Հարսը մնըմ ա մենակ, ձիու վրա նստած։

Եգանն ասըմ ա.— Քեռի, էս հարսին որ նրանք թողին ու գնացին, որ ոսկի գդնուն բերեն, նրանք արժան չեն էս հարսին տիրանալու։ Սա ա մեր իսկական ոսկին, վի կալ, տար, թող քու կնիկն ըլի, իմ էլ քեռեկինը։

Եդնա հարսի շորերը փոխիլ ա տալի, իրան շորերը նրան ա հաքցնըմ, նրանն էլ ինքն ա հաքնըմ, կոպին սազով գլխին դնըմ, տուլին էրեսին ա քաշըմ ու ձիուն վեր ըլըմ։ Էն հարսն էլ էդ ուզեր, զոռով էն մարթի տված ըլըմ, ուրխանալով քեռու ձեռիցը բռնըմ ա ու ճամփա ընգնըմ։ Հրսանքավորնին գնըմ են տենըմ ի՞նչ ոսկի, ի՞նչ բան, մի բան էլա կա ոչ։ Փոր ու փոշման դրանց ուշունց տալով եդ են գալի։ Գալիս են տենըմ հարսը դեռ հլա ձիու վրա՝ ճամփա յա պհըմ, ճնաչըմ չեն, թե դա հարսը չի։ Եդ իրանց զուռնադհոլը դնգ-դնգացնելով, հարսին վեր են ունըմ, գնըմ իրանց գեղը։ Սաղ գեղը հվաքվըմ ա թամաշա, ածըմ են, պար գալի, ուտըմ, խմըմ, հմի էլ հարսին տանըմ են օթախը, հրսանքավորնին էլ հվաքվըմ են գոմը, որ հմի էլ ընդի մի բոլ քեփ անեն, չկել լիսն ածեն-ուրխանան։

Խալխը որ ուտըմ, խմըմ են պրծնըմ հա, հմի էլ զուռնաչքերը մեյդան են բաց անըմ, որ պարի ածեն, պար գան խալխը։ Հարսի օթախիցը չիմ կնանիքը գնըմ են, մնըմ են մենակ հարսն ու իրա տալը։ Դրանք զրից են անըմ դեսից-դենից, եդնա տալն ասըմ ա.— Քու էդ սիրուն աչկերին մատաղ, հարսը ջան, դուն էդ ինչքան սիրո՞ւն ես։