Այս էջը սրբագրված է

Տղեն մատը կոխըմ ա սմավարի տրուբեն վառըմ ու փթաթըմ։

Դևը գալիս ա, ասըմ ա.— Էդ ի՞նչ ա ըլել։

Ասըմ ա.— Տուֆն ա կծել։

Դրա հմա դևը փետը վեր ա առնըմ Տուֆին լավ ծեծում ա։

Տուֆը դևին ասըմ ա.— Անտեղի ինձ ծեծեցիր, բայց վերջը կփոշմանես։

Դևի գնալուց եդը Ռաշը տղին կանչըմ ա, ասըմ ա.— Տղա, ի՞նչ ասեց քեզ։

Ասեց.— Էքուցվանից Տուֆին էրկու չանախ կտաս, Ռաշին՝ մի։

Ասըմ ա.— Դու հակառակը կանես։ Հմի էլ կգնաս գլուխդ կկոխես էն պղինձը։

Տղեն գնըմ գլուխը կոխըմ ա էն պղինձը, ձեռաց մազերը վեսկի ա դառնըմ։

Ռաշը տղին ասըմ ա.— Պատրաստվի՛, վեր մենք տասը օրից եդը փախչիլ տենք, թե չէ՝ նա մեզ կուտի։

Վեր դևը կռվից գալիս ա, Ռաշը ասըմ ա.— Տղա, գլուխդ փթաթի, ասա մհել գլխիս ա քացի տվել, վեր նա էլ նրան լավ հալից քցի։

Դևը իմանըմ ա ու փետը վեր ա ունըմ Տուֆին լավ թակըմ ա։

Տուֆը ասըմ ա.— Դու վերջը կփոշմանես, բայց ուշ կլի։

Ռավետը դևը տղին կանչըմ ա, ասըմ ա.— Ես յոթ օրով կռիվ եմ գնըմ, Տուֆին իրեք չանաղ չամիչ կտաս, Ռաշին՝ էրկու։

Ռաշը ասըմ ա.— Տղա՛, հակառակը կանես, ինձ օրեկան իրեք չանաղ չամիչ կտաս, Տուֆին՝ էրկու։

Անց ա կենըմ մի քանի օր, Ռաշը տղին ասըմ ա. — Տղա՛, մենք պետք ա փախնենք, վեր էկավ տեհավ ըստի ենք, մեզ կուտի։ Հետդ վե կալ մի աման ձեթ, մի կիլո աղ, մի սանդր, ինձ էլ թամքի, գնա տես կարաս դռները բացես։

Տղեն գնըմ ա թե չէ, դռները բացվըմ են։

Ասըմ ա.— Տղա՛, դե ինձ նստի, հենց պլետ տու, վեր տեղիցը կաշին վեկենա, վախես վեչ հա՜, ես ծուլ կլիմ, կթռչեմ, դու պինդ կպի միչկիցս, վախես վեչ։

Տղեն նստըմ ա, սրանք գնըմ են, մեկ էլ դևը գալիս ա տենըմ ա մարդ չի կա, գլխի ա ըլըմ, վեր նրանք փախել են։

— Տո՛ւֆ,— ասըմ ա,— ես քեզ մատաղ, շուտ արա, ինձ հասցրու Ռաշին։

Ասըմ ա.— Վենց հասցնեմ, դու ինձ ջարդ ու փշուր ես արել ու նրան միշտ շատ ես չամիչ տվել, ինձ՝ քիչ։