Այս էջը սրբագրված է
Հերը գալիս ա տենըմ ա, վեր իրան կապած, փաթաթածն ա, նոր սա ըստի գլխի ա ըլըմ, վեր սա իրան փեսեն ա ըլել։
Տղին կանչըմ ա քեֆի, նստցնըմ սեղանի կլխին, օխտը օր ուտըմ, խմըմ, քեֆ են անըմ։
Էդ կերուխումից եդը, բերում ա պալատի կեսը տալիս ա էս փեսին, սրանց նորից հըրսանիք ա անըմ։ Նոր տղեն ըտի պատմըմ ա, վեր էն առյուծի կաթն էլ ա ինքը պիրել, էն մեկել փեսենու պիրած կաթը վերու էծի կաթն ա ըլել, ինքն ա տվել, հլա նհանց քամակներուն էլ մի-մի պեչատ խփել։
Թագավորը պիրում ա փեսին դնում իրան տեղը, ասըմ ա.— Ես պռավել եմ, ըսօրեց եդը երգիրը դու էս կառավարելու։ Իրեք խնձոր վեր ընգավ, մինն՝ ասողին, մինը գրողին, մինն էլ անգաճ դնողին։