83. ԿԻՍԼԱՆԴԸ[1]
Ըլմ ա, լըմ չի մի թագավեր, սրան ունենըմ ա իրեք տղա, սրա պուճուր տղեն կիսատ ա ըլմ, մի ղոլը ըլմ չի։
Օրերի մի օր թագավերը կանչըմ ա տղերանցը ասըմ ա.— Ես էսա կմեռնեմ, դուք կմնաք, ձեզ պահ եմ տալի. ամեն կռնի վրա կգնաք, համա էս կռնի վրա գնաք վեչ, էդ ճամփովը գնացողը եդ չի եկել։
Էդա թագավերը ասեց ու մեռավ, դրան առքով, փառքով վեր են ունում. անց ա կենըմ մի քանի ժամանակ։
Մեծ տղեն ասըմ ա.— Ես մի պետք ա փորձեմ, տենամ էն ճամփեն ի՞նչ ճամփա ա, վեր իմ հերը ասեց գնաք վեչ։ Սա բերըմ ա ճմփի պաշար շինըմ ու գնըմ ա հասնըմ մի տեղ, տենըմ ա ըտի մի չոբան վեչխար ա ըրցնըմ, էնքան շատ ա, վեր սուրվի տուտն ու պուճախը րևվըմ չի, ճամփեն էլ դրա միջին կորչըմ ա։
Մոտանըմ ա ասըմ ա.— Էս իմ վչխարնին, վեր կթեմ, լցնեմ էն ղազանը, թե մչև իմ իրեք հետ վեչխարի չորս կռնովը պտիտ գալը կրացիր խմես, ճամփեն իրան-իրան կգա աղաքդ, թե կրացիր վեչ, արդեն եդ դառ ու գնա ձեր տուն։
Սա մտիկ ա անըմ էդ հեյվարա պղնձին, մտիկ ա անըմ էդ
- ↑ Կիսատ, թերի—Ծ. Ա.: