վեչխարի սուրուին, ասըմ ա.— Պա՜հ, քու տերը մեռնի, էդքան վեչխարի կաթը կխմվի՜։
Սուս ու փուս բրախըմ ա ու եդ դառնըմ տուն գալի։
Միջնակ ախպերը ասըմ ա.— Հմել ես տեմ գնալ, դու կաց տանը։
Սա ձին նստըմ ա գալի ըլեդ էդ չոբանը պտահըմ ա իրան անհաշիվ վխչարի սուրուն հետը։
Ճամփեն հասնըմ ա վչխարի միջին կորչըմ ա, ասըմ ա.— Ա՛, չոբան, էս ճամփեն դորն ա։
Ասըմ ա.— Էս վեչխարս կթեմ, լցնեմ էն պղինձը, թե էնքան կաթը խմեցիր մչև իմ իրեք հետ վչխարի չորս կռնովը պտիտ գալը, ճամփեն իրան-իրան աչկիդ կրևա, թե հու կրացիր վեչ, սուս ու փուս եդ դառ, գնա ձեր տուն։
Ասըմ ա.— Լավ կլի, կթի տենամ։
Չոբանը յափնջին հանըմ ա, փթաթըմ չոմբախի կլխին, օդըմ պտտըմ ու հո՜, հո՜ անըմ, էդ սաղ վչխարնին շարվըմ են, իրար եդնա գալիս են պղնձի ղրաղին գյունգա ըլըմ, միջին իրանց-իրանց կթվըմ ու գնըմ, կաթը լցվըմ ա էդ պղինձը։
Թագավերի տղեն ըրմանըմ ա, թե. «Էս մի թիքա վախտումը էդ հեյվարա սուրու վեչխարը վենց կթվեց»։
Մոտանըմ ա պղնձին, տենըմ ա ի՜նչ պղինձ, սրա տերը մեռնի, մի անտակ զադ ա, ասըմ ա.— Է՜ քե մատաղ, էս վեր էս պղինձ ա, սրա միջի կաթը վեչ թե քու իրեք հետ վչխարիդ չորս կռնովը պտիտ գալով կխմվի, այլ իրեք հազար հետ էլ պտիտ գալով չի խմվիլ։
Սա էլ ա բրախըմ գալի տուն։
Կիսլանդը ասրմ ա.— Հմել ես տեմ գնալ։
Ախպերտինքը ասըմ են.— Ա՛յ ախպեր, մենք մեր հալովը գնացինք, կրացինք վեչ մի բան անենք, դու գնաս ինչ տես անիլ։
Ասըմ ա.— Բան չկա, թողեք ես էլ փորձեմ։
Սա մենակ չի գնըմ, զորք ա հվաքըմ, հեյվարա ղոշուն ա շինըմ ու գնըմ։
Գալիս ա հասնըմ ըլեդ էդ չոբանի կուշտը, չոբանին հարց ա տալի ճմփի մասին, չոբանը էլի նույն պատասխանն ա տալի։
Ասըմ ա.— Լավ, համաձայն եմ, կթի։
Կաթը կթիլ ա տալի, հլե չոբանը ղրաղ ա ըլըմ, սա հա ղոշունը քաշըմ ա էս պղնձի վրա, ամենքը մի սալդաթի կատիլով լցնըմ են, էլ զադ չի մնըմ։