Ասըմ ա.— Հա՛։
Ասըմ ա.— Լավ արիր, որ էկար, բայց շատերն են էկել գլխնին թողել ըստի, իննասուն իննը եկել ա, մինը եդ չի գնացել, եթե քունն էլ կտրեն, հարիրը կթմամի։ Լավ կլի թողես գնաս, քանի քնած ա, քեզ բան տի հրցնիլ, թե կրացիր վեչ, քու գլուխն էլ տի կտրիլ։
Կիսլանդը ասըմ ա.— Ես դրանցից ընչով եմ ավել, վեր դրանց գլուխը կտրել ա, թե կարա, թող իմն էլ կտրի։
Ըտի ճամփա յա պահըմ մինչևը վիշապը վեր ա կենըմ ասըմ ա.— Ինչի՞ ես եկել։
Ասըմ ա.— Եկել եմ Ծովինարին տանեմ։
Վիշապը ասըմ ա.— Շատ շատերն են եկել, գործ եմ տվել, կրացել չեն անեն, գլխնին կտրել եմ, քեզ էլ տեմ էն գործը տալ, թե կրացիր, էդ ա Ծովինարին կտանես, թե հո չէ, քու գլուխն էլ տեմ կտրիլ։
Ասըմ ա.— Լա՛վ։
Բերըմ ա հեյվարա կազարմա ցորեն շհանց տալի, խառնած ա ավազի հետ, մի կազարմա էլ բուրթ, ասըմ ա.— Էրկու օրըմ կրացիր էս ցորենը ավազիցը ջկես, բուրթն էլ մանես, Ծովինարը քեզ հալալ, թե հու չէ, գլուխդ ինձ ես բախշըմ։
Վիշապը գնըմ ա թե չէ, Կիսլանդը ասըմ ա.— Հե՜յ Զարբաբ թագավեր, դուս արի, տեղս նեղ ա։
Մեկ էլ տենըմ ա Զարբաբ թագավերը էկավ, ասըմ ա.— Էդ ի՞նչ ա ըլել։
Ասըմ ա.— Պետք ա էս ցորենը ղմիցը ջկես։
Ասըմ ա.— Վայե՜, ես էլ ասեցի մեծ բան էս խնդրըմ, էս հու էրկու սհաթեն բան ա։
Մհել ասըմ ա.— Հե՜յ ստանի թագավեր, տեղս նեղ ա, դուս արի, հասի։
Մեկ էլ տենըմ ա սըտանի թագավերը վազեվազ էկավ, ասըմ ա.— Ի՞նչ ա ըլել։
Բերըմ ա բուրթը շանց ա տալի, ասըմ ա.— Պետք ա էս բուրթը գշերս մանեք պրծնեք։
Ասըմ ա.— Վայե՜, ես էլ ասեցի կարգին գործ կա, էդ հու մի ժամվա բան ա։
Սհանք մի ժամվա միջին ցորենն են ղմիցը ջկըմ, նրանք էլ բուրդն են գզըմ մանըմ, տալի Կիսլանդին։
Կիսլանդը ըռավետը գալիս ա ասըմ.— Պատրաստ ա։