Այս էջը սրբագրված է

Վիշապը ըրմանըմ ա։

Ասըմ ա.— Դե հմի էլ մենք պետք ա կռվենք։

Կիսլանդը ասըմ ա.— Կռվենք։

Թրերը վեր են ունում, դուս գալի մեյդան։

Ուշաբը ասըմ ա.— Առաջ ես տեմ խփիլ։

Ասըմ ա.— Լավ կլի։

Հլե վրա յա բերըմ, վեր սրա գլուխը թռցնի, սա ծուլ ա ըլըմ էն կռանը կաղնըմ։

Ասըմ ա.— Դե հմի էլ ես եմ խփըմ։

Ասըմ ա.— Լա՛վ։

Վեր գնում գալիս ա սրան թրով մհետ խփըմ ա, սա մեշտեղիցը էրկու հալալ կես ա ըլըմ։

Ուշաբը ասըմ ա.— Մհետ էլ արի։

Ասըմ ա.— Չէ՜, իմ նանը ինձ մհետ ա բերել, մի քեզ թափ տու։

Սա թափ ա տալի թե չէ, մի կեսը մի կուռն ա ընգնըմ, մի կեսն էլ մի։

Էս վիշապի հարստութինը բարձըմ ա ձիերին, Ծովինարին վեր ունըմ, գալի իրան հոր երկիրը։ Օխտը օր, օխտը քշեր ուտըմ-խմըմ քեփ են անըմ։ Նհանք հասնըմ են իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Ըստանից իրեք խնձոր վեր ընգավ՝ մինը հեքիաթ ասողին, մինը գրողին, մինն էլ անգաճ դնողներին։