Այս էջը սրբագրված է

84. ԱՂՔԱՏՆ ՈՒ ՁՈՒԿ ԲՌՆՈՂԸ

Մի մարդ շատ աղքատ ա ըլել։

Մի օր սա վեր ա կենըմ գնըմ աշխատանք գտնի, մեկ էլ մի մարդ ա պատահըմ, ասըմ ա.— Էդ ո՞ւր ես գնըմ։

Ասըմ ա.— Աղքատ մարդ եմ, գնըմ եմ մի գործ ճարեմ։

Ասըմ ա.— Արի ինծ հետ գնանք ձուկը բռնենք։

Էս աղքատը դրա հետ գնըմ ա ձուկն են բռնըմ, էդ րիգու բոլ ձուկ ա բերըմ տուն, րեխեքը լավ ուտըմ են։

Էքսի օրը ըլետ գնըմ ա ձկնորսի կուշտը, իրար հետ գնըմ են ձուկ բռնելու։

Ձկնորսն ասըմ ա.— Էրեգ տեսա՞ր ես վենց թոռը գցի։

Ասըմ ա.— Հա։

Ասըմ ա.— Դե առ էսօր էլ դու գցի, էսօր էլ քու հերթն ա, մի օր դու գցի, մի օր ես։

Էս աղքատը թոռը գցըմ ա թե չէ, մի մեծ ձուկն ա բռնըմ։

Էս աղքատը էլետ ձկանը գցըմ ա ջուրը։

Էն ձկնորս տենըմ ա, ասըմ ա.— Էն խի՞ էն ձկանը բրախեցիր, ես քեզ բերել եմ ձուկ բռնես, թե ձկների հետ խաղ անես, դե գնա կորի։

Էս մարդը ըտեղից գնըմ ա ուրիշ տեղ, վեր ըլեդ գործ գտնի, ճմփին մի ուշաբ մի կով աղաքն արած գալիս ա. ու սրա աղաքին կաղնըմ։ Էս մարդին ասըմ ա.— Էս վերդի՞ ես գնըմ։