85. ԳՈՂՆ ՈՒ ՏԵՐՏԵՐԸ
Մի գող, մի տերտեր իրար հետ գնըմ են աստծու կուշտը, որ իրանց մեղքերն ասեն, արդարանան։
Շատ են գնըմ, թե քիչ, մթնըմ ա։ Սհանք մի գեղըմ ղոնախ են ըլըմ, տերտերը գնըմ ա մի հարուստի տուն, գողն էլ՝ մի քյասիբի։
Էս գողը տենըմ ա էս քյասիբ կնիկը պղինձը դրել ա կրակին, ղլթղլթալա բան ա էփըմ։
Ասըմ ա.— Էս ինչ լավ ա, էսա մի բան կեփի, մի քիչ էլ ինձ կտա, ես էլ կուտեմ։
Սա նստըմ ա, ճամփա յա պհըմ, ճամփա, համա էս կնիկը մի բան էլ ա բերըմ չի։
Ասըմ ա.— Այ քիրա, բա էսքան վախտը էդ ճաշը էփեց վե՞չ։
Ասըմ ա.— Է՜, ախպեր ջան, ի՞նչ ճաշ, ի՞նչ բան, քարեր եմ ածել մեջը րեխանցը խափել եմ, ասել եմ կարտոփ եմ էփըմ ու տհենց էլ սոված սոված քնցրել եմ։
Էս կնգա զրիցը գողի սրտին շատ ա դժար գալի։
Ասըմ ա.— Ինչ կլի, կլի, սրան պետք ա հարստացնեմ:
Ասըմ ա.— Այ քիրա, կարա՞ս ասես, ըստի վեր տունն ա հարուստ։
Ասըմ ա.— էս, էն, տհե։
Մին-մին մի քանի տուն ա շհանց տալի։